ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլի Աշո՛տ, կա՛նգ առ, քանի դեռ ժամանակ ունես, փախուստն էլ չի փրկի քեզ այն ամոթանքի խարանից, որը ծնողներդ դաջում են քո ճակատին

Նիկոլի Աշո՛տ, կա՛նգ առ, քանի դեռ ժամանակ ունես, փախուստն էլ չի փրկի քեզ այն ամոթանքի խարանից, որը ծնողներդ դաջում են քո ճակատին
20.05.2023 | 23:17

Այն ինչ անում է այսօր նիկոլը 100 % ով ապացուցում է, որ ինքը պատրաստվում է փախչել Հայաստանից, ապացուցում է , որ ինքը ոչ միայն իր և իր ընտանիքի ապագան չի տեսնում Հայաստանում, այլ ընդհանրապես չի տեսնում Հայաստանի ապագան։ Բոլորին է հայտնի, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, բայց բոլորն էլ իրենց սխալներով հանդերձ, իրենց պաշտոնավարման ընթացքում անում են ամեն ինչ, որ կարմիր գծեր չանցնեն, ոտնատակ չտան սրբություններ, որովհետև վաղ թե ուշ գալու է պատասխանատվության ժամը։ Արդեն մտածում եմ, որ Աշոտը պատկերացում չունի, թե իր ծնողները իրեն ինչ հրեշավոր խայտառակության մեջ են ներքաշել, բայց դա Աշոտին վաղը չի ազատելու պատասխան տալու մղձավանջային հեռանկարից:

Նիկոլի Աշո՛տ, կանգ առ, քանի դեռ ժամանակ ունես, փախուստն էլ չի փրկի քեզ այն ամոթանքի խարանից, որը ծնողներդ դաջում են քո ճակատին, քո փրկության համար զոհված հազարավոր տղերքը ամբողջ կյանքդ հալածանքի են ենթարկելու արդեն իսկ անիմաստ դարձած կյանքդ...

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2098

Մեկնաբանություններ