ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը

Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը
20.05.2023 | 07:34

Արդեն քանի օր է ամենուրեք քննարկվում է զոհված զինվորի մոր ձերբակալման հարցը: Մի կողմ թողնենք բոլոր տեսակի թեր և դեմ վարկածները, պատճառաբանությունները, արդարացումներն ու մեղադրանքները, որոնք ամենատարբեր կոչերով են լցված, ընդհուպ՝ Աշոտ Փաշինյանից մի նոր Սամվել Մամիկոնյան արարելու իղձով:

Պարոնայք, դուք պարա՞պ եք մնացել… Թշնամին սեղմում է հայրենիքի և մեր ժողովրդի պարանոցին հագցրած օղակը, իսկ դուք կանխամտածված սադրանքի՞, թե՞ հույզերի պոռթկման պահի թելադրանքով տեղի ունեցած դիպվածը դարձրել եք համաժողովրդական կենսական հարցի քննարկում: Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը:

Զոհված զինվորների մայրերը, անկախ իրենց հուզումներից բխող պոռթկման երևույթներից, եթե դրանք առաջ չեն բերել ծանր հանցագործություն, անձեռնմխելի են: Հանրության, ժողովրդի բարոյականության մակարդակն ու շահը դա է պահանջում:

Տվյալ դիպվածը, փառք Աստծո, ծանր հանցագործության չափանիշների մեջ չէ, մեզ մի մղեք անբարոյականության մատույցներ, այն էլ՝ այս օրհասական օրերին, երբ միայն ու միայն սթափություն է մեզ հարկավոր և հայրենիքի փրկության համար խելամիտ գործունեություն:

Ավելի քաղաքակիրթ ու բարոյական կլիներ, եթե Աշոտի փոխարեն նրա մայրը՝ Աննա Հակոբյանը, գնար տիկին Գայանեի հետ հանդիպման, անկեղծ զրուցեին և երկու մայրեր, հաշտ, միասին դուրս գային այդ հիմնարկությունից: Մինչդեռ, մենք այնքա՜ն ենք նահանջել մեր սուրբ, վեհ արժեքներից, որ նման քայլն աներևակայելի է…

Այս խայտառակ իրադարձությունն ու իրադրությունն ու՞մ է ձեռնտու, ու՞մ, ի՞նչ ենք ուզում ապացուցել, որ մեզանում օրենքների կիրառման գերակայությու՞ն կա, թե՞ տխրահռչակ սև-սպիտակների ինքնակործան, անզիջում հակամարտություն՝ բոլոր անբարո միջոցների գործադրմամբ:

Դրա ժամանակը չէ, կրկնում եմ՝ վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը:

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ