ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
30.05.2013 | 21:21

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 31-ին ժամը 10.00 - 24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան, Վ.Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Մհեր Մկրտչյան փողոցների, Ամիրյան փող. 1-15, Ագաթանգեղոսի փող. 7, Խորենացի փող. 1-29, Մաշտոցի պող. 3-20 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ