ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Борис, ты не прав»

«Борис, ты не прав»
11.06.2010 | 00:00

Ահագին ժամանակ ՀՀԿ գործկոմը նիստ չէր անում, ուղիղ ռեպորտաժների կարիք էլ չէր լինում: Մեծ եղավ հիասթափությունը, երբ ասին, թե օրերս ՀՀԿ գործկոմի նիստի ժամանակ ո՛չ Վարդան Այվազյանի, ո՛չ էլ այլ «քաղաքականների» խնդիր չի քննարկվել: Լսվել է լոկ օտար լեզվով, այն է` «միջազգային չափանիշներով» դպրոցների հարցը: Տարակուսելի է` տարածաշրջանը, Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը եռում են, իսկ ՀՀԿ գործկոմը` ո՛չ: Որևէ հարց, ասենք, պարոն Սարգսյան, արդյոք դիտեցի՞ք Խորեզմին (Կադիրովի ձին է), Դոնի Ռոստովում ի՞նչ ասացիք Դմիտրի Անատոլիչին, որ նա օգոստոսին գա Հայաստան` ի՞նչ է ասելու (կարծես Պուտինը Ստամբուլում ամեն ինչ ասաց): Ոչ մի նման բան:
Ասին` գործկոմի նիստի հենց սկզբից (բացակա է եղել Հրանուշ Հակոբյանը, և որպես բացառություն, նիստին ներկա է եղել ոչ գործկոմական, վերջին շրջանում «հալածյալ» Արմեն Աշոտյանը), անդրադառնալով արտաքին քաղաքական-ղարաբաղյան խնդիրներին, Սերժ Սարգսյանն ասել է` «նոր բան չկա», և քննարկումը, իսկապես, պտտվել է օտարալեզու դպրոցների շուրջ:
Դո՞ւք էլ եք հարցնում, բա դրա համար արժե՞ր ծանր տեղը թեթևացնել ու հասնել ՀՀԿ գրասենյակ: Պարզվում է` արժեր: ա) ՀՀԿ-ում ոմանք, ինչպես ԲՀԿ-ում, «մտահոգություններ» ունեն օտարալեզու դպրոցների առնչությամբ, պետք էր նրանց «փարատել»: բ) Պետք էր ցույց տալ, որ հակառուսականության «որոմով» (հիշենք, որ այդ դպրոցների դեմ դեմարշը հակառուսական «խարակտեր» ունի) իշխանական համակարգը չի տառապում:
Այդ էր պատճառը, որ նախ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջինը քար նետեց, թե «այդ Խաչիկյանը ես եմ» (հա, էլի, էս Տիգրան Սարգսյանն արդեն հոգեհան է արել բոլորիս իր ռուսամետությամբ. մեկ ասում է` մաքսային միասնական գոտու մեջ, չի բացառվում, մենք էլ մտնենք, մեկ ասում է` ռուբլու, այն է` ԱՊՀ միասնական տարադրամի «մեջ» էլ կմտնենք, էն օրն էլ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը ռուսերեն էր խոսում, հիմա էլ թե` այդ նախաձեռնության հեղինակը ես եմ):
Սերժ Սարգսյանն էլ իր հերթին ՀՀԿ-ում ասել է` ինչո՞ւ այս կարգի աղմուկ` սույն դպրոցների մասով, հլը նայեք` անգլերենի (բա հո օրինակը ռուսերենի վրա չէ՞ր բերելու. նախորդ օրը «ստատիստիկա» էր տպագրվել ռուսական կայքերում, որ ռուսերենով խոսողների թիվն աշխարհում անչափ քչացել է) պրոֆեսիոնալներ Հայաստանում չունենք, մի լուրջ փաստաթուղթ է պետք լինում կազմել, մի խիստ պաշտոնական գրություն, դիմում ենք դրսի մասնագետներին, փող ենք տալիս, կազմում են:
Մի խոսքով, Սերժ Ազատիչը ՀՀ գործկոմի ամենաքաղաքական-ամենաբարձր ամբիոնից ռուսաց լեզվին, մի քանի դպրոցների տեսքով, ասել է` հա՜ (չնայած ամենամեծը լինելու է Ռուբեն Վարդանյանի` Դիլիջանում կառուցվելիք անգլիական դպրոցը):
Եվ ճիշտ է արել:
Պուտին Վլադիմիրն էլ Ստամբուլում ահագին ճիշտ հայտարարություններ արեց: Իսկ էն Միրոնովն ընդհանրապես «ճշտվեց» մեզ հետ:
Մնաց Գրիզլով Բորիսը: Նա, պարզվում է, Հայաստանում, իսկ առավել ստույգ` Գյումրիում, պետք է մասնակցեր հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող վերանորոգված հայտնի կոթողի բացմանը, որը նվիրված է հայ-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորներին:
Հրաժարվեց Գրիզլովը` ռուս-թուրքական բարեկամության ֆոնին, Պուտինի ստամբուլյան «սպասումներից» առաջ մասնակցել իրենց զինվորների հիշատակը հավերժացնող կոթողի բացմանը:
Այ, եթե հիմա` ստամբուլյան գագաթաժողովից հետո գար, պարոն Միրոնովի նման ինքն էլ կսրբագրեր իր արարքը: Հաստատ:
«Անջախ» նստել էր մեր ԱԺ 334-րդ ասուլիսների վերանորոգված սենյակում, մենակ-մենակ, առանց մեր ՀՀ ԱԺ նախագահի, ասուլիս էր տալիս` խախտելով պարիտետը, գիտեր, թե գրելու ենք այդ մասին-ուրախանանք, որ Հովհաննես Արգամիչը չի մասնակցում:
Չենք գրելու:
Եվ ընդհանրապես` «Борис, ты не прав»:
«Ճշտով»: «Ֆորպոստն» էլ հետը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3505

Մեկնաբանություններ