-
26.11.2020|
14:14
Հունաստանի Greek City Times պարբերականն անդրադարձել է արցախյան վերջին պատերազմին և նշել, որ Արցախում Հայաստանի անհաջողության հիմնական պատճառը Նիկոլ Փաշինյանի ռազմական և աշխարհաքաղաքական անկարողությունն է: Փոլ Անտոնոպուլոսը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հայերի և ադրբեջանցիների պայքարն անվանել էր «գոյության կռիվ»:
-
26.11.2020|
14:06
Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը:
-
26.11.2020|
14:05
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը երազում է, որ մի օր Թուրքիան Ադրբեջանի նման Հայաստանին էլ եղբայրական երկիր համարի: Այս մասին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը հայտարարել է Թուրքիայի ԱԳՆի-ի 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ՝ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի ներկայությամբ:
-
26.11.2020|
14:01
«Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
26.11.2020|
14:00
Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, «կարող է գնահատվել որպես սադրանք», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն: «Ֆրանսահայերը լայնորեն օգտագործում են հակամարտության թեման նախընտրական նպատակներով», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում:
-
26.11.2020|
14:00
ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։
-
26.11.2020|
09:37
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը կարևորագույն քայլ է Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ուղղությամբ, հայտարարել է ՀՀ ԱԳՆ-ն:
-
26.11.2020|
09:35
Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը՝ 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր:
-
26.11.2020|
09:30
Քանի դեռ Եվրոպան փորձում է հաղթահարել COVID-19-ը, Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը առաջ են շարժում իրենց զինվորիկներին՝ նպատակ ունենալով եվրասիական տարածքը հանել ամերիկյան գերակայությունից՝ գրում էՓարիզի Սորբոնի համալսարանի աշխարհագրության ու աշխարհաքաղաքականության պրոֆեսոր Քսավիե Ռոբերը Atlantico.fr-ում:
-
26.11.2020|
09:26
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը նոյեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը դրեց քվեարկության՝ 305 սենատոր կողմ էր, դեմ՝ 1, 30՝ ձեռնպահ: