-
03.12.2020|
13:53
Ֆրանսիայի իշխանությունները արմատական իսլամիզմ քարոզող 76 մզկիթների վերահսկման միջոցառումների ծրագիր են պատրաստվում իրականացնել՝ Twitter- ի իր էջում հայտնել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը:
-
03.12.2020|
13:37
Այսօր Ալբանիայի նախագահությամբ սկսվումէ ԵԱՀԿ 57 երկրների ԱԳ նախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը: Նիստը նախատեսվում էր Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, COVID-19-ի համաճարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ այն կազմակերպվում է տեսակոնֆերանսի ձևաչափով:
-
03.12.2020|
13:31
ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Արա Այվազյանը հույս է հայտնել, որ երկուստեք ջանքեր կներդրվեն հայ-իտալական երկկողմ օրակարգն առավել հարստացնելու և արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
-
03.12.2020|
13:27
Ադրբեջանական ուժերը անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ, ահազանգում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ զեկույցում:
-
03.12.2020|
09:56
Թուրքիան հայտարարել է, որ հաջողությամբ ավարտել է բանակցությունները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի ստեղծման հարցով: Թուրքիայի ՊՆ հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվել է, բոլոր մանրամասները համաձայնեցված են Մոսկվայի հետ:
-
02.12.2020|
21:16
Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։
-
02.12.2020|
21:15
Իսպանիան Եվրախորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու մասին՝ հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
-
02.12.2020|
21:14
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նիստի ժամանակ, մեկնաբանելով Բելառուսում նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձությունները, նշել է որ տարբեր երկրներում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք»:
-
02.12.2020|
21:11
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրած եռակողմ հայտարարությանը:
-
02.12.2020|
21:10
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), վկայակոչելով իր վստահելի աղբյուրները, հայտնում է, որ թրքամետ սիրիացի վարձկաններն Ադրբեջանից վերադարձել են Սիրիա: