-
17.12.2020|
22:14
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հիմնական արդյունքը՝ «Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղում այլևս մարդիկ չեն զոհվում, մնացած հարցերը երկրորդական են»:
-
17.12.2020|
22:10
Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում՝ տարեկան ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։
-
17.12.2020|
22:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների համալրումը՝ նշելով, թե դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ղարաբաղում չի կրկնկվի հրադադարի ռեժիմի խախտումը։
-
17.12.2020|
22:02
Ռուսական С-400 հրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները սխալ են թե քաղաքական, թե իրավական տեսանկյունից՝ թուրքական «24-րդ ալիք» հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ պնդելով, որ ամերիկացիներն Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար շրջանցել են անգամ իրավաբանության հիմնարար սկզբունքներից մեկը, որի համաձայն, օրենքը հետադարձ ուժ ունենալ չի կարող։
-
17.12.2020|
16:24
Սյունիքի մարզում իրավիճակը լարված է։ Սյունեցիներին տեղեկացրել են, որ ուրբաթ մինչեւ ժամը 17։00-ն պետք է նահանջեն Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից, որտեղ հերթապահում են կամավորականները։
-
17.12.2020|
16:24
Բրյուսել աշխատանքային այցի շրջանակպերում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ:
-
17.12.2020|
16:22
Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը:
-
17.12.2020|
16:21
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսում հայտարարել է, որ 2020-ի հիմնական խնդիրը կորոնավիրուսի համավարակն է: Անցնող տարին ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, բայց հիմնական խնդիրը համավարակն է, ասել է նա ՝ նշելով, որ կորանավիրուսը ազդել է կյանքի բոլոր ասպեկտների վրա:
-
17.12.2020|
16:19
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի վերջին նիստի նախագահը հայտարարել է դեկտեմբերի 21-ին ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպման մասին, հաղորդում է Tasnim News Agency-ն։
-
17.12.2020|
16:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտարարել Է, որ հրաժարվելու Է Սպիտակ տունը լքել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը՝ տեղեկացնում Է CNN-ը: