ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Իր ողջ թիմը թափելու բան է

Իր ողջ թիմը թափելու բան է
07.05.2024 | 13:50

Նիկոլի ասուլիսը այն մասին է իրականում, որ իր ողջ թիմը թափելու բան է, ու ինքը անհատապես իրավիճակի տեղեկատվական-քարոզչական կառավարումը վերցրեց իր ձեռքը:

Ակնհայտորեն լարված են, քանի որ նախկին տեխնոլոգիաները չեն աշխատում, նորերը ունակ չեն մշակել, ուժային սցենարը դիմադրության առավել ուժեղ ու վտանգավոր ալիք կարող է ծնել:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1628

Մեկնաբանություններ