ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սա մի մեծ ծրագիր-դավադրություն է

Սա մի մեծ ծրագիր-դավադրություն է
02.06.2023 | 16:26

Ի՞նչ է կատարվում մեզ հետ։ Այդ ինչքան են մարդիկ ատել «նախկին ղեկավարների» Հայաստանը, որ, չնայած իրենց իսկ ապրած արժանապատիվ անցյալին, պատրաստ են լռելու ու հանդուրժելու այս հայրենավաճառ ստոր սատանային։ Սա ի՞նչ ֆենոմեն է, որ նախկին զինվորն անգամ չի զգում մեր ժողովրդի գլխին կախված վտանգները։

Ես ձեզ կասեմ․

Սա մի մեծ ծրագիր-դավադրություն է, որի նպատակը թավշյա պարաններով, հնարավորինս՝ անաղմուկ, Հայաստանի և Արցախի պետականության, պետությունների խեղդամահ անելն ու վերացումն է։ Եվ այդ սատանան հինավուրց ու արժանապատիվ մեր ազգին, իր իսկ ընտանիքի անդամների օգտագործումով, «առևանգումով» ու կնոջ հայտարարություններով, ալենների ու նրա նմանների ստորագույն ներգործությամբ, տանում է վերջնական կործանման։ Սա նոր գենոցիդ է, ճերմակ ու սարսափելի։ Ու քանի որ մենք, մեզ նման մարդիկ բարոյական արժեքներ ունենք ու երբեք չենք իջնի սրանց խարդավելու ու դավաճանելու մակարդակին, պարտվելու ենք այս դաժան պատերազմում, որտեղ, այսպես կոչված, դեմոկրատիայի պայմաններում, անդեմ, անծագում, անսկզբունք, քաղքենի, ապազգային մեծամասնական զանգվածը լինելու է այս ստահակի կողքին, և եթե հանկարծ չընտրի սրան, ապա ընտրելու է ավելի գարշելի մեկին։ Ժողովրդավարության արժեքը զրո է, եթե ընտրությունների արդյունքում նիկոլներն են գալիս իշխանության։ Ցավոք, միայն ազգային հեղափոխությունը կփրկի մեզ, ինչի համար պահանջվում է բոլոր առողջ ուժերի ու եկեղեցու միավորում։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4282

Մեկնաբանություններ