ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Արտակ Բեգլարյան. Շատ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների հաստատման

Արտակ Բեգլարյան. Շատ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների հաստատման
14.01.2021 | 19:13

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Շատ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ ու որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների հաստատման», - նշել է Բեգլարյանը:

Դիտվել է՝ 7806

Մեկնաբանություններ