Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ

ԱՄՆ սենատորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ
07.12.2020 | 13:08

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը սենատոր Ջեյմս Լանքֆորդի հետ The Wall Street Journal-ի համար համատեղ հոդվածում վերստին կրկնել է Թուրքիայի դեմ ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու համար պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությունը:

«Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է 1952-ից։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան աշխատել է բոլոր դավանանքների մարդկանց համար բաց հասարակություն կառուցելու ուղղությամբ և դիմակայել է ռուսական ագրեսիային։ Բայց արժեքավոր դաշնակիցը շեղվել է»,- գրում են սենատորները։ Նրանց խոսքով՝ Թուրքիայի ձեռք բերած C-400 համակարգերը «նախատեսված են ամերիկյան F-35 կործանիչի խոցման համար»։ Սենատորների կարծիքով՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը «հստակ նախազգուշացում կլիներ», «պատժամիջոցների բացակայությունը ազդանշան է, որ ԱՄՆ-ն պատրաստ չէ խիստ որոշումների»։ «ԱՄՆ-ն պարտավոր է պաշտպանել ամերիկյան շահերը Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներից։ Թուրքիան պետք է հասկանա իր որոշումների հետևանքները»,- հավելել են նրանք։

Դիտվել է՝ 1873

Մեկնաբանություններ