Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Մադագասկարում ապստամբել են զինվորականները

Մադագասկարում ապստամբել են զինվորականները
22.07.2012 | 16:43

Մադագասկարում ապստամբած զինվորները գրավել են մայրաքաղաքի օդանավակայանի մերձակայքում գտնվող ռազմական ճամբարը։ Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պետ, գեներալ Ռիչարդ Ռավալումանան։
«Զինվորները ճամբար են ներխուժել առավոտյան ժամը 5-ին,- նշում է գեներալը,- ներկայում ճամբարը նրանց հսկողության տակ է։ Մենք փորձում ենք բանակցություններ վարել նրանց հետ»։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մադագասկարի պաշտպանության նախարար Անդրե Լյունսեն Ռակուտուարիմասին, ապստամբներն առայժմ ոչ մի պահանջ չեն ներկայացրել։ Նրա խոսքով՝ իրավիճակը վերահսկվում է։
Մադագասկարում արդեն երեք տարի՝ այն բանից հետո, երբ երկրի նախագահ Մարկ Ռավալումանանան ստիպված էր լքել երկիրը և մեկնել Հարավային Աֆրիկա, շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ 2011թ. նա հեռակա մեղավոր է ճանաչվել 30 ընդդիմադիր գործիչների մահվան համար։

Դիտվել է՝ 1868

Մեկնաբանություններ