Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Տրտնջալու իրավունք չունենք

Տրտնջալու իրավունք չունենք
05.05.2024 | 12:51

Շատերս ենք շատ բան տվել էս երկրի համար, բայց ոմանք տվել են ամեն ինչ. նրանք հերոս տղերքի հերոս ծնողներն են, ովքեր Հայրենիքին տվել են ամենաթանկը ու այսօր էլ պայքարում են նույն Հայրենիքի ամեն կտոր հողի համար ու բոլորիս ուժ են տալիս:

Քանի իրենք կանգնած են, քանի իրենք պայքարում են, մենք տրտնջալու իրավունք չունենք:

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ