«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Իշմարանշանների երկիր Հայաստանս

Իշմարանշանների երկիր Հայաստանս
26.03.2023 | 09:10

Լուսանկարում պատկերված «տառեխը», ով պաշտոններ ստանալուց հետո ոչ միայն դարձել է բավական հարուստ մարդ, այլև մարդանման տեսք է ստացել՝ օմեգա գործակալ Արաբատ Միրզոևը մարտի 24-ին ԱԺ-ում լկտիաբար մեղադրում էր ընդդիմադիր պատգամավորներից մեկին, թե իբր, վերջինս հարց տալով, այսպես կոչված ազերիական անկլավների մասին, «նավոդկա» է տալիս ադրբեջանցիներին:

Հավելեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ էլ քայլիստուհի ԱԼփոն էր ընդդիմադիր պատգամավորներից մեկին մեղադրում, թե բա ՊՆ-ի հաղորդագրությունից առաջ բարձրաձայնելով, իբր մոլորված զինվորի մասին, «նշան» է տալիս ադրբեջանցիներին, որ գան ու նրան գերեվարեն:

Ես համոզված եմ, որ այս երկուսն էլ շատ լավ հասկանում են, որ իրենց բարձրաձայնած «իշմարանշանային» զառանցաքներն ուղղակի խաբեություն են, բայց ինչ-որ մեկի հանձնարարականն են կատարում:

Հետաքրքիր է, ԱԼփոն ու Արաբատը իրո՞ք մտածում են,որ Բաքվում տեղյակ չեն եղել «մոլորված» զինվորի մասին, կամ էլ Հայաստանի հետ բանակցություններում Բաքվում մոռացել են «անկլավների հարց» կոչվածը և այս թեմաների վերաբերյալ Հայաստանից հնչող ինչ-որ հայտարարությունով նրանք «կվերհշեի՞ն» այն...

Պատկերացնու՞մ եք, որ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը լսում է մեր ընդդիմադիր պատգամավորի հարցը և թռնում է տեղից, վազում է Ալիևի մոտ և ասում է, որ մոռացել էին «անկլավների» մասին և հայ պատգամավորի շնորհիվ նրանք այն վերհիշել են:

Այս ամենի վրա կարելի էր ծիծաղել, եթե այս հիմարության հեղինակը շարքային քաղաքականապես անգրագետ նիկոլականը լիներ, որոնց մեջ բազմաթիվ են այն արարածները, որոնք հավատում են, որ Նիկոլին նախկինները գողացել, տարել են նկուղ ու զենքը գլխին դրել՝ պարտադրել են ստորագրել կապիտուլյացիան: Բայց սա ողբերգություն է, քանի որ այս մտքի հեղինակը ՀՀ ԱԳՆ ղեկավարն է, որի մտքի թռիչքը իրենց երկրպագող նիկոլականից ավելի ցածր է:

Դավաճան քայլիստները՝ Արփոն, սա՝ Արաբատը, իրենց թիմի հակահայկականության մասին երբ բարձրաձայնում ես, սեփական դավաճանությունը քողարկելու համար դիմում են շատ պրիմիտիվ, բայց աշխատող մեթոդի՝ փորձում են իրենց դավաճանությունը բարձրաձայնողներին մեղադրել թշնամուն ինչ-որ բան հուշելու մեջ:

Գործակալ Արաբա՛տ, այսպես կոչված անկլավների հարցը Բաքվում մոռացել էին նախկինների օրոք, բայց վերհիշել են քայլիստներիդ իշխանության գալուց և մեզ ձեր պատճառով պարտության մատնելուց հետո:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5424

Մեկնաբանություններ