«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Էդ Սև լճի երեսուն տոկոսը հորդ տնից ժառանգություն էի՞ր ստացել, որ շաբաշ ես տալիս շեֆերիդ. Արամ Խաչատրյան

Էդ Սև լճի երեսուն տոկոսը հորդ տնից ժառանգություն էի՞ր ստացել, որ շաբաշ ես տալիս շեֆերիդ. Արամ Խաչատրյան
07.10.2022 | 07:33

Շատ վաղ անցյալում չէ՝ ընդամենը չորս տարի առաջ, եթե Երևանի փողոցներում մի ստահակ կենդանի բառաչեր, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, փողոցում կսատկացնեին ու կգցեին մի կողմ՝ անպետք աղբի պես:

Էսօր էս երկրին պատուհասած չարիքը երկրի թիվ մեկ ամբիոնից ցինիկաբար ստում է, որ Արցախը երբեք ու որևէ հնարավորություն չի ունեցել լինել անկախ, Արցախը հանձնել են նախկիններըՙ ու Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում: ՈՒ մեկը չկա հարցնի՝ բա ա՞յ կեղտ, բա էդ ինչպե՞ս էր ստացվում, որ նախկինների հանձնած Արցախում գնում էիր խորոված զխտվում, իսկ քո պահած Արցախ չես էլ կարողանում ոտք դնել: Բա երբ ԱԺ-ում քեզ հարցնում էին՝ ի՞նչ ես բանակցում, ասեիր՝ բանակցելու բան չկա, դուք արդեն բանակցել ու հանձնել եք, բա ո՞նց էիր ասում՝ ինչ ուզում եմ, էն էլ բանակցում եմ: Բա հանձնած Արցախում ո՞նց էիր գնացել գոռում՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ: Հանձնած Շուշիում ի՞նչ քեֆեր էիր անում: Բա հանձնած Արցախի համար ինչի՞ տարար կոտորեցիր էդքան տղա ու էս ազգի քոքը տվիր, ա՛յ նեռ: Բա ասեիր՝ այ ժողովուրդ, հանձնել-վերջացրել են, էս էլ՝ ստորագրված փաստաթուղթը, տարբերակ չունենք, պիտի ազատենք էդ տարածքները, ոչ մի զինվոր էլ թող չզոհվեր, քո խաղաղությունն էլ թող հաստատվեր, ամբողջ ժողովուրդն էլ ցմահ ատեր նախկիններին՝ Արցախը «հանձնելու» համար:

Բա, որ նախկինները հանձնել էին, բա դու հիմա ի՞նչն ես հանձնումլ ա՛յ վատ, վատից վատ, վատերից վատ, ա՛յ թշնամի, ի՞նչն ես հանձնում, ի՞նչ են դրել վզիդ, որ ստորագրես, ա՛յ նեռ, եթե նախկինները ստորագրել-հանձնել էին, հիմա քեզանից ի՞նչ են ուզում թուրքերը, ինչի՞ են ուզում դու ճանաչես Արցախը Ադրբեջանի կազմում: Լավ, սենց բան կլինի՞, ասում ա՝ նախկինները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ հետը: Այ ստոր, ինչքա՞ն պիտի էշի տեղ դնես մարդկանց: Բա հիմա գոռա, ճղի քեզ, ասա՝ Ալիև, ինձանից ի՞նչ ես ուզում, Քոչարյանն ու Սերժը ճանաչել են, որ Արցախը քոնն ա, ի՞նչ ես ուզում ինձանից: Բա որ նախկինները ճանաչել էին, քեզ Եվրոպայում ինչի՞ էին ասում՝ ձեր նշաձողը իջացրեք, դու էլ եկար ասեցիր, որ քեզ ստիպում են, որ Հայաստանը իր նշաձողը իջեցնի:

Հանձնած-պրծած Արցախից էլ ի՞նչ նշաձող իջեցնեինք, նեռ: Սյունիքն էլ էի՞ն հանձնել նախկինները, ա՛յ հայի թշնամի, Հայաստանի սուվերեն տարածքն էլ էի՞ն հանձնել նախկինները: Նախկինների ժամանակ էի՞ն թուրքերն եկել-նստել Ջերմուկի, Ղափանի, Գորիսի, Վարդենիսի, Շորժայի գլխին: Նախկիններն էի՞ն ասում՝ Սև լճի երեսուն տոկոսի համար հո պատերազմ չե՞մ անելու: Էդ Սև լճի երեսուն տոկոսը հորդ տնից ժառանգություն էի՞ր ստացել, որ շաբաշ ես տալիս շեֆերիդ:
Դու սա չես մարսելու, սա մարսելու բան չի:

Դիտվել է՝ 13039

Մեկնաբանություններ