Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
21.02.2020 | 00:13
Քա­նիցս ար­ձա­նագ­րել ենք` պետք է ու­շադ­րու­թյուն դարձ­նել մի­ջազ­գա­յին «աուկ­ցիո­ներ­նե­րի» նշա­նա­յին հա­մա­կար­գին: Վեր­ջերս Օս­կա­րի հաղ­թող հա­մար­վեց «Մա­կա­բույ­ծը» բա­վա­կա­նին խո­սուն վեր­նագ­րով ֆիլ­մը: Ժա­մա­նա­կին «Եվ­րա­տե­սի­լում» հաղ­թեց դի­վա­յին ինչ-որ ռոք խումբ, հե­տո Կոն­չի­տան էր, և այդ­պես շա­րու­նակ:
Ա­յո, նախ գործ ու­նենք 25-րդ կադ­րի հետ (երբ կարևոր միտ­քը դնում են, ա­պա կադ­րը հա­նում), ո­րը քա­ղա­քա­կա­նու­թյան ոչ միայն կոդն է, այլև բա­նա­լին: Եվ ա­պա այդ կոդն այն­քան են ակ­տի­վաց­նում, որ... ա­մե­նուր է ու բա­ցա­հայտ այլևս: Եվ վեր­ջա­պես, Ա­սիա­յի կարևո­րա­գույն երկ­րում` Չի­նաս­տա­նում մո­լեգ­նում է կո­րո­նա­վի­րու­սը (թա­գա­պա­րա­զի­տը. նշա­նա­յին չէ, բա ինչ է), Ի­րա­նում նույն­պես ար­դեն մա­հա­ցող­ներ կան այդ վի­րու­սից։ Դա­տե­լով ի­րա­նա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի զգու­շա­վոր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից ու մո­տե­ցում­նե­րից, ակն­հայտ է, որ վեր­ջին­ներս շատ լավ հաս­կա­նում են` ին­չի հետ գործ ու­նեն:
ՈՒ սա միակ տագ­նա­պը չէ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար: Իդ­լի­բի շուրջ ձևա­վոր­վող ա­ռանց­քը` Ի­րան-Ռու­սաս­տան-Սի­րիա մի կող­մում, ԱՄՆ-Թուր­քիա-Սաու­դյան Ա­րա­բիա նյու ան­տանտ­նե­րը քա­ղա­քա­կան «վի­րու­սի» ար­ձակ­ման ու կան­խար­գել­ման լուրջ մար­տեր են. ա­ռայժմ` Սի­րիա­յում, ինչ­պես հաս­կա­նա­լի է, նաև` Ի­րա­քում, ինչ ար­դյուն­քով, ա­ռայժմ շատ վաղ է կան­խա­գու­շա­կե­լը, բայց որ աշ­խար­հը ան­նա­խա­դեպ թա­փով վե­րա­դա­սա­վոր­վում, վե­րաձևվում է, ընդ ո­րում, չխոր­շե­լով խա­ղի մեջ պա­հել այն­պի­սի լր­ջա­գույն-մա­կա­բույծ վտանգ, ինչ­պի­սին կո­րո­նա­վի­րուսն է, ինք­նին հաս­կա­նա­լի է: Չեր­կն­չե­լով դա­վադ­րու­թյան տե­սու­թյան «ա­ռա­ջա­մար­տիկ» լի­նե­լու պա­թո­սից, մեկ փոք­րիկ էքս­կուրս ևս ա­նենք. չի բա­ցառ­վում, ե­թե չա­սենք, որ հաս­տատ հա­մոզ­մունք ու­նենք, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­կա­վակ­ցի­նան «ո­րոշ» եր­կր­ներ հաս­տա­տա­պես ու­նեն, և անհ­րա­ժեշտ պա­հին ե­թե ոչ ի­րենք, ա­պա «պա­սով» այլք աս­պա­րեզ կբե­րեն` գոր­ծըն­թաց­նե­րը ղե­կա­վա­րե­լի պա­հե­լու հա­մար:
Ին­չու ենք այս­քան եր­կար այս նաղ­լը պատ­մում: Ցու­ցա­նե­լու ա­ռա­կը, որ մե­զա­նում յար­խուշ­տա­յին փա­ռա­տոն են կազ­մա­կեր­պում: Եվ ին­չո՞վ լր­ջա­գույն նշա­նա­յին հա­մա­կարգ չէ այն: Ին­չո՞վ ու­րույն հան­րաք­վե չէ: Չէ՞ որ աս­ված է` ուղ­տի պա­րը կամր­ջին է բռ­նում: Բռ­նել է:
Աշ­խար­հի, տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար գեր­կարևոր զար­գա­ցում­նե­րի այս փու­լում Հա­յաս­տա­նը, ա­ռա­վել ստույգ՝ նրա իշ­խա­նու­թյուն­նե­րը, զբաղ­ված են սե­փա­կան թատ­րո­նով, սե­փա­կան «բա­ցիլ­նե­րի» ար­տած­մամբ, սե­փա­կան օ­րա­կար­գը, պե­տու­թյան ան­գո­յու­թյուն որ­պես, ա­ռաջ տա­նե­լով:
Մյուն­խե­նյան օ­ճա­ռա­յին շոուից հե­տո և դրա­նից ա­ռաջ էլ ան­վերջ խոս­վում էր, որ չի բա­ցառ­վում ար­ցա­խյան նա­խա­գա­հա­կան-պառ­լա­մեն­տա­կան ընտ­րու­թյուն­նե­րի, հա­յաս­տա­նյան հան­րաք­վեի մի­ջա­կայ­քում, այն է` ապ­րի­լին կր­կին «ապ­րի­լյան» լի­նի, Մյուն­խե­նում ծի­ծա­ղող կիրթ Ա­լիևը կր­կին հար­ձակ­վի, քա­նի որ նրա դի­մաց այլևս կանգ­նած չէ այն գե­նե­րա­լի­տե­տը, ո­րին պա­տի նման խփ­վեց 2016-ի ապ­րի­լին, ո­րով­հետև օր­վա իշ­խա­նու­թյու­նը «բա­ցիլ» է գցել նաև հա­յոց բազ­մա­վաս­տակ գե­նե­րա­լի­տե­տի շար­քե­րում՝ ո­մանց նկատ­մամբ գոր­ծեր հա­րու­ցե­լով, ո­մանց վար­կա­բե­կե­լով, ո­մանց պաշ­տո­նանկ ա­նե­լով, ո­մանց էլ ԱԺ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի` հիմ­նա­կա­նում բա­նա­կում չծա­ռա­յած­նե­րի, կաս­կա­ծե­լի կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող­նե­րի դա­տին հանձ­նե­լով:
Ա­լիևի դեմ կանգ­նած չէ այն Ա­բա­ջյան-զին­վոր­նե­րի հզոր, նա­հա­տակ փա­ղան­գը, որն իր կյան­քի գնով պա­հեց ա­զե­րի­նե­րի մար­դա­կեր հոս­քը, ո­րով­հետև բա­նա­կում այ­սօր, ինչ­պես ա­մե­նուր, նույն մտա­հո­գեու­ժաս­պա­ռու­թյան տա­նող գլո­բա­լիստ­նե­րի ան­կա­նոն շար­ժում­նե­րի ա­ռա­ջաց­րած ա­պա­տիան է տի­րում, ո­րի ա­ռար­կայ­նա­ցու­մը ինք­նաս­պա­նու­թյուն­նե­րի ան­վեր­ջա­նա­լի շարքն է:
Եվ այ­սօր «կիրթ» ա­զե­րին ոչ միայն Թա­լի­շում ծեր մարդ­կանց գլուխ կկտ­րի, կպտ­տի հա­մա­ցան­ցով, հանց իր նշա­նա­յին հա­մա­կարգ, այլև կփոր­ձի հաս­նել Ստե­փա­նա­կերտ…
Նկա­տե­ցի՞ք` Ա­լիևը Նի­կո­լի կեն­դա­նի ներ­կա­յու­թյամբ Երևա­նի մա­սին էր սևեռ­ված խո­սում` կր­կին, ու քա­նի որ Նի­կո­լը ան­քան էր զբաղ­ված իր հե­ղա­փո­խու­թյամբ` թավ­շյա, ոչ բռ­նի, այն­քան էր զբաղ­ված իր միկ­րո­հե­ղա­փո­խու­թյուն­նե­րով` ամ­բի­ցիոզ, օ­ճա­ռա­յին, հայ ո­գին ջար­դող, որ որևէ բառ, տառ իսկ չար­տա­բե­րեց մար­դա­կե­րի կեն­դա­նի ներ­կա­յու­թյամբ, ո­րը հա­յին նաև ցե­ղաս­պան հա­մա­րեց` Խո­ջա­լուի մա­սով, և պա­րոն Նի­կո­լը դար­ձյալ որևէ բառ չար­տա­բե­րեց Թա­լի­շում դա­նա­կով գլ­խատ­ված ծեր ա­մու­սին­նե­րի, քնած հայ սպա­յին կաց­նա­հա­րած Սա­ֆա­րո­վի, մնա­ցյալ­նե­րի մա­սին:
Ա­յո, Նի­կոլն ազ­գին սո­վո­րեց­նում է «Յար­խուշ­տա» պա­րել, որ ա­զե­րուն պա­րո՞վ դի­մա­վո­րենք... Պա­րը հո­գու հո­րի­զո­նա­կան ուժգ­նու­թյան ուղ­ղա­հա­յաց դրսևո­րումն է. մեր նախ­նի­նե­րը, երբ դժ­վար է ե­ղել, երբ պետք է ե­ղել ուժ ստա­նալ, գնա­ցել են ի­րենց նախ­նի­նե­րի գե­րեզ­ման­նե­րի վրա պա­րե­լու` ուժ հա­վա­քե­լու:
Գլո­բա­լիստ­ներն ու Նի­կո­լը հաս­տատ սա չգի­տեն, ու հենց այդ պատ­ճա­ռով «Յար­խուշ­տան» իշ­խա­նա­կան, «իմ­քայ­լա­կան տեր­տե­րից», նի­կո­լա­կան շոուից կվե­րած­վի հա­յի հո­գու նե­րու­ժը գե­նե­րաց­նե­լու հզոր ու խոր նշա­նա­յին հա­մա­կար­գի:
Կաս­կած չու­նեմ:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 19057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ