«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

ԵՊՀ-ում ցլամարտ (կորիդա) կանցկացվի

ԵՊՀ-ում ցլամարտ (կորիդա) կանցկացվի
24.06.2024 | 19:28

ԵՊՀ-ում բոլոր երգերը երգեցին, մնաց Իսպանիան:

Սրանց կայքն ազդարարում է, որ «ԵՊՀ-ում կանցկացվի «Իսպանական մշակույթը և Իսպանիայի ժողովրդավարական ու եվրոպական կերտումը. հաղորդակցություն, գրականություն, թատրոն, կինո, երաժշտություն» խորագրով իսպանական մշակույթի եռօրյա դասընթացը»:

Ամենակարևորը` «մասնակիցները կպարգևատրվեն մասնակցության վկայականներով» և «դասընթացին ներկա կլինի ՀՀ-ում Իսպանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսան»:

Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ գալու են միջոցառմանը բացառապես վկայական ստանալու և տիկին Քրիստինային նայելու համար:

Ինչպես միշտ անհայտ է, թե ում հաշվին է անցկացվում միջոցառումը և որքան գումար է ծախսվելու միջոցառման անցկացման համար:

Բացի դրանից` պարզ չէ, թե ով է միջոցառման շահառուն և ինչ կտա «Իսպանիայի ժողովրդավարական ու եվրոպական կերտման» վերաբերյալ տեղեկությունը միջին վիճակագրական ԵՊՀ-ականին:

Եվ, քանի որ անհայտները շատ են, ապա առաջարկում եմ ԵՊՀ-ում ... ցլամարտ (կորիդա) կազմակերպել: Տորերոն թող ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն լինի, իսկ ցուլերի պակաս ԵՊՀ-ն չունի:

Հրաշք միջոցառում կստացվի:

Ցլամարտի (կորիդայի) տոմսերի վաճառքից կարելի է մեծ գումար աշխատել, իսկ հայ հանրության լայն շերտերը վերջապես մոտիկից կծանոթանան իսպանական մշակույթին:

Հետագայում, որպես տորերո, կարելի է ներգրավվել նաև Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի աթոռին բազմած լեգենդար товарищ Гюрджинян-ին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ