Անկախ նրանից, թե ո՞վ է բիզնեսի տերը, ի՞նչ քաղաքական հայացքներ ունի, ես մշտապես դեմ եմ եղել և հրապարակավ դատապարտել եմ բիզնեսի նկատմամբ քրեաիրավական գործիքակազմով ճնշումներին` սեփականատերերի ձերբակալություն, անհրաժեշտ տեխնիկայի առգրավում և այլն. սա համաչափ չէ և անընդունելի է:
Պետությունը ուղղակի իրավունք չունի խաթարելու բիզնեսի գործունեությունը, քանի որ դրա հետևանքով տուժում են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր անձինք, որոնք իրենց հանապազօրյա հացի խնդիրն են լուծում, և վերջապես նրանք հանդիսանում են պետության հարկատուն:
Հարկ է նշել, որ հարկային վարչարարության միջոցով հնարավոր է բացահայտել խախտումները և պատասխանատվության ենթարկել, հետևաբար, ավելի խիստ միջոցների կարիք չկա:
Ի դեպ, երբ 2021-2022թթ. Արցախի Պետական Համալսարան Artsakh State University-ում էի դասավանդում, gg շաթլը ինձ համար ամենահարմար և մատչելի տարբերակն էր Ստեփանակերտ ժամանակին և ապահով հասնելու համար:
Սուրեն Պարսյան