25.01.2021|
14:21
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, որ 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր, շուտով նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան: