Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում միակ անաչառ անձը լինելու է… քննիչը

Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում միակ անաչառ անձը լինելու է… քննիչը
12.06.2024 | 11:01

Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին։

Մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։

Մի մարդու, ով հայտնի է ՔՊ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։

Նիստը նշանակվել է հունիսի 13-ին ժամը 19:00-ին՝ Մասիվի դատարանում (Գյուլիքևխյան 20):

Ռոման ԵՐԻՑՅԱՆ

Հ.Գ.1

Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք։

Հ.Գ.2

Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում միակ անաչառ անձը լինելու է… քննիչը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2255

Մեկնաբանություններ