Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Եթե փոխվեն Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, կարող է փոխվել իրավիճակը նաև Հայաստանում

Եթե փոխվեն Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, կարող է փոխվել իրավիճակը նաև Հայաստանում
22.12.2023 | 15:11

Բլեֆ է այն պնդումը, որ Ռուսաստանը փորձեր է արել և անում՝ փոխելու Հայաստանի գործող իշխանությունն ու սատարում է ընդդիմությանը: Իրականությունը ճիշտ հակառակն է:

Փորձենք հասկանալ, թե ինչու:

Երբ արևմտյան էքսպանսիա է կատարվել դեպի մեր մեծ տարածաշրջան, Ռուսաստանն ու Թուրքիան սերտացրել են իրենց հարաբերությունները: Դա եղել է Նիկոլայ 1-ի, Լենինի ու Քեմալի ժամանակ, այդպես է նաև հիմա:

Պատճառը պարզ է՝ Ռուսաստանին ձեռնտու է որպես հարևան ունենալ Թուրքիան, լավ կամ վատ, քան Թուրքիային ենթարկած Արևմուտքը, որը կվերահսկի նաև Բոսֆորն ու Դարդանելը: Թուրքիան Ռուսաստանի համար բուֆեր է իր և Արևմուտքի միջև:

Թուրքիան նույնպես ավանդական քաղաքականություն է վարում. երբ Ռուսաստանն ուժեղեցել է և իր համար սպառնալիք է ներկայացրել, սերտացրել է հարաբերություններն Արևմուտքի հետ, իսկ երբ Արևմուտքն է ուժեղանում, իսկ Ռուսաստանը՝ թուլանում, Ռուսաստանն ապահովում է իր թիկունքն ընդդեմ Արևմուտքի: Երբ Արևմուտքի կողմից Էրդողանի հեղաշրջման փորձը եղավ, սերտացան Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները:

Հիմա մենք այդ փուլում ենք գտնվում: Ռուսաստանի ու Թուրքիայի սերտացման ժամանակաշրջաններում զոհի դերում միշտ Հայստանն է, իսկ դրա համար Հայաստանում պետքէ համապատասխան իշխանություն, որը կարդարացնի Ռուսաստանի քաղաքականությունն ու ընդունելի կլինի Թուրքիայի համար:

Ռուսաստանի համար ակնհայտ պրոռուսական կառավարություն հիմա պետք չէ, որովհետև ստիպված կլինի փոխել Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը, ինչին հիմա պատրաստ չէ, իսկ Թուրքիային պետք չէ Հայաստանում ազգային շահ հետապնդող կառավարություն:

Հայաստանի գործող իշխանությունն իդեալական է Թուրքիայի ու Ռուսաստանի համար:

Այլ բան է, որ եթե փոխվի Թուրքիայի կառավարությունը կամ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները, այդ դեպքում կարող է փոխվել իրավիճակը նաև Հայաստանում և ողջ տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ մենք ինքներս չենք կարող փոխել իրավիճակը երկրի ներսում, բայց դրա համար պետք է ունենալ ադեկվատ ու քաղաքականապես հասուն քաղաքական հոսանք:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 4389

Մեկնաբանություններ