Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում:
«Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: Թուրքիայի կառավարության մեջ արվող շարունակական ներդրումներն ազդարարում են այն մասին, որ նրանց գործողություններն աջակցություն են ստանում, իսկ դա պետք է դադարեցվի»,- նշել է Քրիս Հոլդենը:
«Ժամանակն է, որ Կալիֆորնիան իմաստալից քայլով Հայոց ցեղասպանության հարցում կանգնի ճշմարտության և արդարության կողքին»,- ասել է նա: