Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը փետրվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ, գրում է ermenihaber-ը:
Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկկողմ ու տարածաշրջանային պաշտպանության, անվտանգության և պաշտպանական արդյունաբերությանը վերաբերող համագործակցության հարցեր: Ուոլեսն անդրադարձել է Իրաքի հյուսիսում գտնվող Գարե շրջանում քուրդ զինյալների դեմ թուրքական զինուժի կողմից իրականացվող օպերացիային: