Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել՝ թիմում տարաձայնությունների պատճառով:
Ճեպազրույցում Գեորգի Գախարիան հայտարարել է, որ հեռանում է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկանորա Մելիայի կալանքի մասին դատարանի որոշումը չկատարելուց հետո: Նրա խոսքով՝ այս որոշման չիրականացումը սպառնում է շատ քաղաքացիների անվտանգությանը: Հինգշաբթի ոստիկանության աշխատակիցները չկարողացան մուտք գործել ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության գրասենյակ Թբիլիսիում, որտեղ գտնվում է Մելիան, ում նկատմամբ դատարանը որոշել է կալանք կիրառել:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրի փետրվարի 19-ին՝ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: «Ենթադրվում է, որ վաղը կհավաքվի քաղխորհուրդը, և կառաջադրվի վարչապետի թեկնածու: Որոշումը կկայացվի վաղը»,- նշել է Կոբախիձեն: