Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Ռուսաստանը կոչ է անում Վաշինգտոնին սկսել Իրանի պատժամիջոցների չեղարկումը

Ռուսաստանը կոչ է անում Վաշինգտոնին սկսել Իրանի պատժամիջոցների չեղարկումը
15.02.2021 | 16:43

Մոսկվան կոչ է անում ԱՄՆ-ին սկսել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման գործընթացը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։


«Կոչ ենք անում ԱՄՆ-ին քաղաքական կամք դրսևորել՝ Իրանին և միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներին միջուկային համաձայնագրի կատարման պատրաստակամության հստակ ազդակներ ուղարկելով», - հայտարարել է նա:

«Այդ նպատակով լավ կլիներ սկսել այն պատժամիջոցների չեղարկումը, որոնք Թրամփի վարչակազմի «առավելագույն ճնշման քաղաքականության» հիմքն էին հանդիսանում», - նշել է Ռյաբկովը։

Դիտվել է՝ 3170

Մեկնաբանություններ