Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ժան Բատիստ Լե Մուան. Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են վերելքի գծով

Ժան Բատիստ Լե Մուան. Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են վերելքի գծով
27.01.2021 | 22:33

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են վերելքի գծով և երկու երկրների երկխոսությունը պետք է շարունակվի։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները մշտապես հեռախոսազրույցներ են ունենում։ Վերջին զրույցը հունվարին էր։ Լե Մուանը Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի, ԱԳ, ֆինանսների և մշակույթի նախարարների հետ։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ պատերազմի ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը դժվարին իրավիճակում էր, բայց ամեն անգամ, հիմնվելով միջազգային իրավունքի վրա, հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

«Անձամբ ես եմ այդ մասին հայտարարել՝ Սենատում իմ ելույթում, - ասել է նա: - Բնականաբար տեղի են ունեցել որոշ թյուրըմբռնումներ, բայց կարևորը, որ երկու բարեկամ երկրները քննարկեն և լուծեն թյուրիմացությունները միմյանց միջև։ Մենք դա տեսել ենք ի դեմս երկու նախագահների։ Անհրաժեշտ է առաջ նայել, դա է գլխավորը, դա են ընդգծել նախագահները հեռախոսազրույցի ընթացքում։ Հուսով եմ՝ կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ երկու երկրների միջև։ Ես կասեի՝ այդ ուղղությամբ հիմք գցող մարդկանցից մեկն եմ»։


Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահներից մեկն է։ Ղարաբաղյան խնդրի մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումների, նա ասել է, թե բարդ փուլը հաղթահարվել է, հիմա պետք է ձգտել՝ հասնելու խաղաղ փուլին՝ հաշտեցման։ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը պատմությունից օրինակներ է բերել․«Ֆրանսիայի պատմության ընթացքում ևս երկար տարիներով պատերազմներ են եղել, մասնավորապես Գերմանիայի հետ, բայց բոլոր խնդիրները լուծվել են։ Քաղաքական մեծ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է Եվրոպական Միություն։ Այդ բոլոր քայլերը Եվրոպայում խաղաղության և հաշտեցման հիմք են դրել։ Բնականաբար մենք այս ամենի մասին խոսեցինք Ադրբեջանի նախագահի հետ՝ ընդգծելով համագործակցության կարևորությունը, - ասել է Ժան Բատիստ Լե Մուանը: - Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, իր ներդրումը կունենա հաջորդ փուլում՝ իրականացնելու համար նոյեմբերի 10-ի հայտարարության կետերը, մշակելու զարգացման նոր հեռանկարներ։ Մենք կաշխատենք պլաններն իրականացնելու, տարածաշրջանում ազգային բնակչությանը պաշտպանելու, հումանիտար հարցերի ուղղություններով։ Ինչպես տեսնում եք, գործունեության սպեկտորը բավականին լայն է»։


Այսօր նա այցելել է Ադրբեջանում գործող ֆրանսիական Alstom երկաթուղային ընկերության դեպո։ Նրա խոսքով՝ Alstom-ը երկաթուղային հաղորդակցության ոլորտում հայտնի ընկերություն է։ Դեպոն ֆինանսավորում է ֆրանսիական ֆինանսական գործակալությունը, ծրագրին մասնակցել է նաև թուրքական ընկերություն։ «Շատ էֆեկտիվ աշխատանք է տարվել։ Կցանակայի նշել, որ երկաթուղին կարևոր ոլորտ է։ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար երկաթուղու նշանակությունը պատերազմից հետո բարձարցել է»,- ասել է Ժան Բատիստ Լե Մուանն՝ ընդգծելով, որ Ֆրանսիան և Ադրբեջանը ցանկանում են համագործակցել այդ ուղղությամբ։


Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, նա նաև ասել է, թե որևէ խոչընդոտ չի տեսնում ազատված տարածքների վերականգման աշխատանքներին ֆրանսիական ընկերությունների մասնակցելու հարցում՝ նշելով, որ էլեկտրաէներգիայի ոլորտում, ջրերի մաքրման բնագավառում փորձառություն ունեցող ֆրանսիական հայտնի ընկերություններ կան։ Նրա փոխանցմամբ, Ադրբեջանի նախարարների հետ հանդիպումներում արդյուանվետ քննարկումներ են տեղի ուենցել ապագա համագործակցության ուղղությամբ, մասնավորապես, մշակույթի նախախարի հետ քննարկել են Բաքվում ցուցահանդես բացելու հարցը՝ նվիրված երկու երկրների միջև դիվնագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Դիտվել է՝ 1664

Մեկնաբանություններ