Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն
27.01.2021 | 13:17

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նախնական տվյալներով` նրանք պահեստազորայիններ են, ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ: Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում:

Դիտվել է՝ 2982

Մեկնաբանություններ