Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարևոր էր Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո ասուլիսում: «Մեզ համար այս հակամարտության կարգավորումը շատ կարևոր է ազգային անվտանգության տեսանկյունից», - ասել է նա:
Նախարարը հիշեցրել է, որ Իրանը «մեծ ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային լուծում առաջարկելու համար: «Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի Դաշնության ջանքերով գտնվեց մի լուծում, որը շատ նման է մեր առաջարկածին: Եվ այն բերվել է գործնական հարթություն», - ավելացրել է Զարիֆը:
«Կարծում եմ, որ այսօր նախապատրաստվել են պայմաններ Ղարաբաղի բարգավաճման համար, հիմք է նախապատրաստվել տնտեսական և տրանսպորտային նախագծերի շուրջ համագործակցության համար», - ասել է Զարիֆը: