Հյուսիսային Սիրիայում քրդական ինքնավարության ներկայացուցիչ Զեյդան ալ-Ասին հաղորդել է, որ առաջիկայում թուրքական բանակը նախատեսում է ռազմական գործողություն սկսել սահմանին: Նա ընդգծել է, որ «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (SDF) զինված կոալիցիայի ստորաբաժանումները թուրք զինվորականների հետ հակամարտության մեջ կմտնեն՝ քրդական տարածքներ նրանց ներխուժման դեպքում:
«Մենք նախազգուշացնում ենք միջազգային հանրությանը, որ Թուրքիայի իշխանությունները ռազմական գործողություն են նախապատրաստում, որը կարող է հանգեցնել սահմանային շրջաններում հակամարտության սրման», – հայտարարել է նա և հավելել է, որ թուրքական զրահամեքենաներն անցել են սահմանը դեպի Ռաքքա նահանգի հյուսիս: