Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ռա­յա­նէյր»-ը հա­տուկ սպա­սար­կում է ի­րա­կա­նաց­նում

«Ռա­յա­նէյր»-ը հա­տուկ սպա­սար­կում է ի­րա­կա­նաց­նում
25.02.2020 | 01:59
Հայ­կա­կան ա­վիա­շու­կա­յում գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող «Ռա­յա­նէյր» ա­վիաըն­կե­րու­թյու­նը Մի­լա­նի օ­դա­նա­վա­կա­յա­նում սպա­սարկ­ման հա­տուկ պայ­ման­ներ է ա­ռա­ջար­կում Հա­յաս­տան թռ­չող ուղևոր­նե­րի հա­մար։
«Ռա­յա­նէյր»-ի՝ բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով թռ­չող ուղևոր­ներն ու­ղե­բե­ռը հանձ­նե­լու հա­մար սպա­սում են մեկ ընդ­հա­նուր պա­տու­հա­նի մոտ, սա­կայն ա­վիաըն­կե­րու­թյու­նը ա­ռան­ձին պա­տու­հան է բա­ցում և ա­ռան­ձին սպա­սար­կում մեր եր­կիր թռ­չող ուղևոր­վող­նե­րին։ Հե­տաքր­քր­վե­ցինք` ին­չու է այդ­պի­սի հա­տուկ ու­շադ­րու­թյուն ցու­ցա­բեր­վում։ Սպա­սար­կող աշ­խա­տա­կի­ցը պա­տաս­խա­նեց‚ որ հաշ­վի առ­նե­լով‚ որ «Ռա­յա­նէյր»-ը նոր-նոր է մուտք գոր­ծել հայ­կա­կան շու­կա‚ և հա­յաս­տան­ցի ուղևոր­նե­րը լավ ծա­նոթ չեն ա­վիաըն­կե­րու­թյան կա­նոն­նե­րին‚ ինչ­պես նաև այն‚ որ վեր­ջերս Մի­լան-Երևան չվեր­թի մի քա­նի տաս­նյակ ուղևոր­ներ չեն հասց­րել գրանց­վել ինք­նա­թիռ նս­տե­լու հա­մար‚ ո­րո­շել են ժա­մա­նա­կա­վո­րա­պես ա­ռան­ձին պա­տու­հան բա­ցել և սպա­սար­կել Հա­յաս­տան մեկ­նող­նե­րին‚ մինչև վեր­ջին­ներս հար­մար­վեն «Ռա­յա­նէյր»-ի կա­նոն­նե­րին։
Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 49234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ