Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մուսուլման եղբայրները» Եգիպտոսին «վտանգավոր օրեր» են խոստանում

«Մուսուլման եղբայրները» Եգիպտոսին «վտանգավոր օրեր» են խոստանում
15.06.2012 | 03:26

«Մուսուլման եղբայրներ» կուսակցության կողմնակիցները հայտարարում են, որ եգիպտական առանց այն էլ երերուն ժողովրդավարությունը վտանգի տակ է: Բանն այն է, որ երկրի գերագույն դատարանն անցկացված ընտրությունները ճանաչել է ոչ սահմանադրական և կոչ է արել լուծարել ստորին պալատը: Համաձայն դատական վճռի` խորհրդարանի պատգամավորական մանդատների մեկ երրորդը ձեռք է բերվել ապօրինի, ինչը հիմք է խորհրդարանը լուծարելու համար:
«Մուսուլման եղբայրների» խոսքով, եթե Եգիպտոսը վերադառնա Հոսնի Մուբարաքի ռեժիմի հետ կապեր ունեցող մարդկանց ձեռքը, երկրին շատ «վտանգավոր օրեր» են սպասում:
Նշենք, որ առաջիկա օրերին Եգիպտոսում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում նախագահի պաշտոնի համար կպայքարեն «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մոհամեդ Մուրսին և Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը:

Դիտվել է՝ 2429

Մեկնաբանություններ