23.01.2014|
21:41
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի վարկանիշավորման ազգային համակարգի շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ծրագրի փորձնական արդյունքները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով բուհերի վարկանիշավորման համակարգի ներդրումը, նշել է, որ դրա նպատակը բուհերի միջև մրցակցության և դրանց հաշվետվողականության բարձրացումն է, բուհական համակարգի շահառուների՝ բուհերի մասին բաց և թափանցիկ տեղեկատվություն ստանալու հնարավորության ընդլայնումը, ինչպես նաև հասարակության իրազեկվածության բարձրացումը` կրթության որակի և կրթական գործընթացի արդյունավետության վերաբերյալ: