-
31.03.2014|
11:44
Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ և ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։
Դեռևս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական և ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջև համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը համատեղ քննարկելու և լուծումներ տալու համար։
-
29.03.2014|
17:02
Օրերս մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը։
Ընդհանուր առմամբ ուսանողական մարզական խաղերում կանցկացվի 14 առաջնություն։
-
27.03.2014|
18:35
Թատերական ինստիտուտի ռեկտորի ընտրության հարցը դեռ առկախ է: Ժամանակ առ ժամանակ նոր անուններ են շրջանառվում: Լուրեր են պտտվում նաև, որ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան միավորվելու են։ Դա է պատճառը, որ թատերականի ռեկտորի ընտրությունը ձգձգվում է:
-
27.03.2014|
18:05
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ վաղը` մարտի 28-ին, ժամը 13.00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմասնակցի «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին և հանճարեղ հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ միասին կընթերցի գիրքը՝ Երևանի դպրոցների քառասուն աշակերտների համար:
-
27.03.2014|
18:02
ՌԴ պետդումայի ներկայացուցիչ Սերգեյ Նարիշկինը նախաձեռնել է Ղրիմի կրթական համակարգը ռուսականի մեջ ներառելու հարցերով ստեղծել աշխատանքային խումբ` փոխխոսնակ Լյուդմիլա Շևցովայի գլխավորությամբ: Այդ որոշումն ընդունվել է Պետդումայի կրթության և գիտության խորհրդի նստաշրջանում:
-
27.03.2014|
17:56
Մարտի 27-ին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում:
-
26.03.2014|
11:43
ՀՀ Ազգային ժողովում քննարկվել է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
-
25.03.2014|
22:06
ՌԴ գիտությունների ակադեմիայի նախագահությունը մտադիր է Ղրիմում բացել գիտական կենտրոն: Այդ մասին հայտարարել է ակադեմիայի նախագահ Վլադիմիր Ֆորտովը:
-
25.03.2014|
16:17
«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած աշխարհի բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ներկայացուցիչները մարտի 24-ին և 25-ին հայ երիտասարդների հետ հանդիպումների ժամանակ ներկայացնում են արտերկրում ուսանելու չափանիշները:
-
24.03.2014|
16:31
Մարտի 25-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Հայ-վրացական գիտական ու մշակութային կապերն ու տարածաշրջանային խնդիրները» թեմայով եռօրյա գիտաժողովը:
¨Â¢Å¡Ã¨Â¤Â³/1692523431" rel="nofollow">Վարկած