Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Բագրատ Սրբազանի առաքելությունը մեր ժողովրդի բարոյական կերպարը մաքրելն է

Բագրատ Սրբազանի առաքելությունը մեր ժողովրդի բարոյական կերպարը մաքրելն է
28.08.2024 | 14:22

Ընդդիմադիր ուժերի և լրագրողների՝ «Սրբազանի կողմից կստեղծվի՞, արդյոք, կուսակցություն» հարցի առնչությամբ. այդ կուսակցություն ստեղծելը ձեռնտու է լինելու Նիկոլին: Եթե այն ստեղծվի, ապա կլինի արդեն առկա մի քանի տասնյակից կամ նույնիսկ հարյուրից մեկը: Իրենով կլրացնի քաղաքական դաշտը, հաջողության դեպքում «գահընկեց կանի» Նիկոլին, սակայն Բագրատ Սրբազանի առաքելությունը ոչ այնքան Նիկոլին հեռացնելն է պաշտոնից, որքան մեր ժողովրդի բարոյական կերպարը մաքրելն ու Նիկոլի կողմից խեղճացված ոգին վերարթնացնելը: Իսկ դրանք կուսակցական նպատակներ չեն, որովհետև չեն տեղավորվում իշխանության համար պայքարի համատեքստում: Ընդհակառակը, եթե որևէ կուսակցություն համապետական կամ տեղական ընտրությունների քարոզարշավի ընթացքում նման դիրքորոշումներ հայտնի, ապա կստանա շատ ավելի քիչ ձայն, քան այդ կուսակցության անդամների թիվն է կազմում:

Բացի դրանից, այդ կուսակցությունը 2026-ի ընտրություններին (եթե մինչ այդ չհաջողվի պաշտոնից հեռացնել Նիկոլին) քարոզչական պայքարի մեջ է մտնելու երկու-երեք տասնյակ կուսակցությունների հետ, որոնց թվում կարող են լինել նաև ձևական և կամ նույնիսկ իրական ընդդիմադիրներ: Ինչը կչեղարկի հայաստանյան հասարակության վերարթնացման հոգևոր և, ինչու չէ, նյութական առաջնորդությունը Սրբազանի՝ իր վրա վերցնելու հանգամանքը: Ենթադրաբար ժամանակին հենց այդ հանգամանքը նկատի ունենալով էր ՀՀ վարչապետի աթոռից կառչած Նիկոլը կաթողիկոսին առաջարկում եկեղեցու հովանու ներքո ստեղծել կուսակցություն: Եվ եթե դրա փորձը կատարվեր, ապա եկեղեցին իր «դուստր» կուսակցության պատճառով ամբողջովին կընկներ Նիկոլի ձեռքը, ով ամեն ինչ կաներ այն, առաջին հերթին, բարոյապես փչացնելու համար:

Ուրիշ հարց, որ քաղաքական դաշտի որևէ կուսակցություն կամ մի քանի կուսակցությունների դաշինք հայտարարեն, որ ապահովելու են Բագրատ Սրբազանի գործունեության քաղաքական կողմը:

Բնական է, որ նման աշխատանք ամենից ավելի արդյունավետորեն կարող է տանել դաշնակցությունը և միաժամանակ, ինչը պակաս կարևոր չէ, պահպանել իր ինքնությունը: Այն, ինչ տեղի էր ունենում նաև գարնանային օրերին: Կարծում եմ, որ «հոգևոր-քաղաքական համագործակցության» այդ ձևաչափը գտնված տարբերակ է, և ընդամենը պետք է ավելի կատարելագործել այն: Եթե այլ կուսակցություններ պատրաստ են միանալ այդ ձևաչափին, ապա պետք է դա ամրագրել համաձայնագրով, որի վերջնական կետը պետք է լինի 2026-ի հերթական (կամ որևէ արտահերթ) ընտրության պահին համաձայնագիրը պահպանելն ու որպես մեկ դաշինք դրան մասնակցելը: Նպատակը պետք է լինի ոչ թե այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հաղթանակը, այլ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության խորհրդանիշ անձին իշխանությունից հեռացնելը: Ինչից հետո միայն կգա կուսակցական պայքարի ժամանակը:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 519

Մեկնաբանություններ