Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Մանդատը խաբել, ստացել ենք, սխալվելու իրավունք ունենք»

«Մանդատը խաբել, ստացել ենք, սխալվելու իրավունք ունենք»
08.04.2024 | 16:48

Նայում եմ մարդկանց, որոնք լուրջ դեմքով գիժ ձևացողին փորձում են խոսք փոխանցել, փորձ փոխանցել, թե ՌԴ-ի հետ կապերի վատթարացումը էսինչ-էնինչ վատ հետևանքներին է բերելու։

Ասե՞մ ինքն ինչ է մտածում՝ էդ գիժ ձևացողը։

Ասեմ։

Մտածում է. «Թքա՛ծ։ Հլը բերեք էդ էլ փորձենք, տեսնենք իսկապե՞ս վատ կլինի։ Մանդատը խաբել, ստացել ենք, հիմա փորձարկումներ անելու ու սխալվելու իրավունք ունենք: Որ վատ եղավ, վախենաք՝ մի մեղավոր չգտնե՞նք, հեն է, մուտիլովկի բրիգադին լիքը փող կա տված, լավ էլ աշխատում են»։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ