ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մեկնարկեցին անգլերենի անվճար դասընթացներն ուսանողների համար

Մեկնարկեցին անգլերենի անվճար դասընթացներն ուսանողների համար
09.12.2013 | 15:46

Դեկտեմբերի 9-ին Երևանի պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկեց «Դասավանդում են բրյուսովականները» խորագրով անգլերենի անվճար ուսուցման եռամսյա ծրագիրը։
ԵՊԼՀ ռեկտորի՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով խորհրդական Հասմիկ Ափյանը, կարևորելով ծրագիրը, նշեց, որ այն 2 կարևորագույն խնդիր է լուծում. նախ՝ պետական և ոչ պետական բուհերի ավելի քան 220 ուսանողներ կարողանում են անվճար սովորել անգլերեն, և իրենց մասնագիտություններին զուգահեռ ձեռք բերել գիտելիքներ օտար լեզվից, և երկրորդ խնդիրը՝ համալսարանի չորրորդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն են ստանում կրթության ընթացքում կուտակած տեսական գիտելիքները կիրառել գործնականում և ձեռք բերել դասավանդման փորձ։ Հասմիկ Ափյանն ընդգծեց, որ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագրի առաջին փուլը հաջողված էր. եթե առաջին փուլում մասնակից ուսանողների թիվը 170 էր, ապա այս տարի օտար լեզու սովորելու համար դիմել է 220 ուսանող, ինչը խոսում է ծրագրի արդյունավետության մասին։ «Եթե անցած տարի ունեինք A1 մակարդակին համապատասխան լեզվի դասընթացներ, ապա այս տարի ունենք նաև տարբեր մակարդակների ուսանողներից կազմված խմբեր։ Բացի այդ, երկրորդ փուլում դիմել են նաև երիտասարդներ, որոնք անցել էին առաջին փուլի դասընթացները, ինչը նույնպես ծրագրի արդյունավետության վկայությունն է»,- նշեց Հասմիկ Ափյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում պարբերաբար անցկացվելու է մոնիտորինգ. ստուգվելու է ոչ միայն դասավանդողների որակը, այլև մասնակիցների հաճախումները։
Ուսանողներին անգլերեն դասավանդելու են բրյուսովականները։ Այդ նպատակով ԵՊԼՀ-ից դիմել են բակալավրիատի 4-րդ կուրսի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բարձր առաջադիմություն ունեցող 67 սովորող, որոնցից ընտրվել են 38 լավագույնները, ովքեր էլ կվարեն պարապմունքները: Ձևավորվել է 38 խումբ` հիմնված նախնական թեստի արդյունքների վրա: Պարապմունքներն անցկացվելու են ԵՊԼՀ-ում 3 ամիս շարունակ՝ շաբաթական 2 օր, 2 ժամով:
Տեղեկացնենք, որ «Դասավանդում են բրյուսովականները» ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը։

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ