ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այսօր հավաքվել էին ճարտարապետաշինարարական համալսարանի մոտ և պահանջում իջեցնել ուսման վարձերը։ «Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը» կարգախոսով նրանք երթով շարժվում էին դեպի տարբեր բուհեր։