ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Փորձում են խեղդել մեր ազգային երազանքներն ու տեղավորել իրենց սարքած վանդակաճաղ իրականությունում

Փորձում են խեղդել մեր ազգային երազանքներն ու տեղավորել իրենց սարքած վանդակաճաղ իրականությունում
15.05.2024 | 16:14

Վրացիների իշխող ուժը կոչվում է «Վրացական երազանք»:

Մերը` «Ալմա Աթի ... է՜է՜է՜է՜ քաղաքացիական ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»:

Մեզ մոտ փորձում են խեղդել մեր ազգային երազանքները ու տեղավորել իրենց սարքած վանդակաճաղ իրականությունում, երկնքից իջեցնել երկիր, թևերը կտրելով թղթերով ճախրել սովորեցնել` կադաստրի թղթերով:

Ինչպես անհատը, այնպես էլ ազգը առանց երազանքի, իղձի, տեսլականի ու նպատակի խեղդվում է ու մեռնում:

Բագրատ Արքեպիսկոպոսին ծաղրում են, երբ նա ասում է` առանց Արցախի ես խեղդվում եմ...

Ասում են խենթ է` երբ Մարդն իր երազանքն է բարձաձայնում ու հավատում` ՈՍԿԵՊԱՐՈՎ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ...

Նույն կերպ առաքյալ Պողոսին էին ծաղրում հռոմեացի բարձրաստիճան պաշտոնեաներն ու այրերը, ասում էին` շատ իմանալուց խելքդ թռցրել ես, երբ նա պատմում էր իր երազանքների մասին և անընդհատ խոսում իր ճամփորդության գերնպատակի մասին` գնում եմ կայսրին տեսնեմ, ես պիտի կայսրին հանդիպեմ, խելառ է, ասում էին, ի՞նչ է ուզածը, ի՞նչ անմիտ ու անիրականանալի նպատակ է դրել:

Եթե 30 տարի առաջ ֆեյսբուք լիներ, ձեզանից շատերը ֆեյքախառը կծաղրեին որսորդական հրացաններով ու մերկ ձեռքերով Շուշիի ժայռերը ճանկռող խենթերի իղձերը.

«Ի՜նչ մի վիզ եք դրել, ձև չկա, զենք չկա, դաշնակից չկա: Հիմա դրա վախտը չի: Էս բանաձևը, էն թուղթը, ստեղ գրած ա, ընդեղ

պեչատած ա...»:

Ձեզ տեղավորում են իրենց հորինած իրականությունում` անԱրցախ, անԱրարատ, անԻղձ, անՀաղթանակ, անՊատմություն, անՀիշողություն, անԱրժանապատվություն... Դիմացը խոստանալով փո՛ղ ու

տալդա լռվել...

ՈՒ ոնց որ տեղավորՎում եք:

Էդ էլ ա սուտ:

Չե՛ք տեղավորՎելու:

Խեղդվելու եք ու մեռնեք: Եթե դուք էլ խռխռալով մի կերպ ձգեք, ձեր սերունդներին եք խեղդելու:

Լուրջ դեմքով գիտունիկները չեն հասկանում ու ծաղրում են «Չ՛ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ» միտքը:

Իրենց խորթ է նյութական ակնկալիք չունենալը, իրենց հասու չէ անձնական շոշափելի շահ չունենալը:

Իրենցը` բա մեր քյարը ո՞րն ա «երազանքն է»...

Թոշակ տուշոնկից պատմեք:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ.

Ես հասկացել եմ որոնք էին Ազատիչի ասած առեղծվածային «հզոր ուժերը» կամ «մութ ուժերը»:

Փո՛ղն էր... փողե՛րը:

Մեծ հաշվով կապ չունի որտեղի՛ց ու ումի՛ց:

Իմ համոզմամբ` թուրքակա՛ն փողերը:
Մեր երազանքները պարտվեցին խոստացված, բայց այդպես էլ չ՛իրականացած շոշափելի ակնկալիքներին ու փողերի՛ն:

Դիտվել է՝ 1629

Մեկնաբանություններ