ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Դուք պարտված ու թույլ կողմ եք և հիմա բոլորը փորձում են օգտվել ձեր վիճակից»

«Դուք պարտված ու թույլ կողմ եք և հիմա բոլորը փորձում են օգտվել ձեր վիճակից»
01.06.2023 | 14:53

«Երեկ պատահաբար ծանոթացա մեր տարածաշրջանով մասնագիտացած մի իրանցի գիտնականի հետ, որի սթափ ու կշռադատված մտքերը պարզապես ապշեցրին ու շամփրեցին ինձ։ Չէի սպասում, որ արտասահմանցին կարող է այդչափ լավ պատկերացնել մեր խնդիրները։

Համառոտեմ նրա որոշ մտքեր․

- դուք պարտված ու թույլ կողմ եք և հիմա բոլորը փորձում են օգտվել ձեր վիճակից։ Դուք կրկնում եք ձեր իսկ պատմությունը։ Դուք շատ վտանգավոր պայմաններում եք։ Ձեր թուլության պատճառով՝ դուք վերածվել եք առևտրի առարկայի։

- Որպես պարտված ու թույլ կողմ՝ դուք չեք կարող ունենալ «խաղաղության օրակարգ»․ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ կանեն, որ ընդմիշտ չեզոքացնեն ձեզ տարածաշրջանում՝ օգտագործելով ձեր իսկ «ամեն ինչ հանուն խաղաղության» սկզբունքը։

- Եթե նրանք հաջողեն, դուք այլևս ոչ մի կարևորություն չեք ունենա աշխարհի համար, դուք կլինեք Թուրքիայից ու Ադրբեջանից կախյալ տարածք։ «Չեմ ուզում ինքս հիշել ու Ձեզ հիշեցնել, թե ինչպես են նրանք վարվում իրենցից կախյալների հետ»։

- Ձեր աշխարհագրական տեղադրությունը խանգարում է Թուրքիային և Ադրբեջանին, ու նրանք ձգտելու են տրորել ձեզ, որ կարողանան հուսալի կապվել միմյանց հետ և դուրս գալ Կենտրոնական Ասիա։

- Այս տարածաշրջանում ձեզ նման երկրները կարող են գոյատևել՝ միայն ունենալով ուժեղ, մարտունակ բանակ, ամուր տնտեսություն և խելամիտ դիվանագիտություն։

- Այս պահին դուք միայնակ դա անել չեք կարող, բայց և չեք կարող հույսը դնել դրսի վրա։ Դրսից ձեզ կարող են օգնել, բայց ձեր շահերը դու՛ք պետք է պաշտպանեք։

- Դուք պետք է կարողանաք դառնալ տարածաշրջանում ինչ-որ հարցերում շատ կարևոր պետություն մեծ տերությունների, նախ և առաջ՝ Ռուսաստանի և Իրանի համար։ Պետք է կարողանաք նաև լեզու գտնել եվրոպական մեծ տերությունների հետ։ Պետք է ամուր բռնեք նրանց պոչը։

- Երբ դուք ունենաք ամուր պետություն և շահագրգիռ դաշնակիցներ, այն ժամանակ էլ կարող եք արժանապատիվ երկխոսել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միայն այդ դեպքում մեծ տերությունները չեն կարողանա անտեսել ձեր շահերը։

- Ձեր երկրից այսօր սխալ հաղորդագրություններ են գնում արտաքին աշխարհին։ Ձեր գործողություններն էլ շատ տարօրինակ են։

Ահա այսպես օտարազգին իմ սրտից ջուր խմեց ու ինձ թողեց մտորումների մեջ՝ եթե օտարն է հասկանում այս ամենը, ո՜նց կարող են Հայաստանում չհասկանալ»:

Մի ընկերոջ էջից։

Մինաս ՆՈՎՇԱԴՅԱՆ

Հ. Գ.

Ընդհանուր առմամբ համամիտ լինելով իրանցի գիտնականին, չեմ կիսում նրա հետևյալ կարծիքը՝ «Պետք է կարողանաք նաև լեզու գտնել եվրոպական մեծ տերությունների հետ»...

Լեզու գտնելու նրանց պայմանները՝

Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել,

հոգեկործան պղծությունների առջև կանաչ լույս վառել, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին առավել մեծ ծավալով միանալ և այլն, մեզ քաջ հայտնի են:

Բացի այդ, Սատանի մայլեն քյանդրբազ չեն խաղում...

Եվ երրորդ՝ փոխլրացումային (կոմպլեմենտար)

քաղաքականությունը մեզ մեծապես վնասեց, անցյալի սխալները չի կարելի կրկնել: Այժմ աշխարհաքաղաքական դաշտն առավել բևեռացված է, պետք է ճամբարներց միայն մեկն ընտրել, իմ ընտրությունն այն ճամբարն է, որտեղ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանն են:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ