ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պարզապես` ամո՛թ

Պարզապես` ամո՛թ
06.05.2023 | 21:38

Ես գիտեմ, որ իմ մահից հետո գերեզմանիս աղբ են լցնելու,

բայց պատմության քամին անխնա քշելու է այն։

ԻՈՍԻՖ ՍՏԱԼԻՆ

Ամոթից զուրկ անգրագիտությունը։ Պրահա քաղաքը դարձել է հայկական խայտառակության սիմվոլ։

Հերթական անգամ այդ քաղաքում բացահայտվեց, որ ՀՀ ղեկավարի աթոռը զբաղեցնողը ընդհանրապես չունի գիտելիքներ։ Այս անգամ գեղջկական անգրագիտության թիրախը ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի ճարտարապետ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինն էր:

Առաջնորդ, որի ղեկավարությամբ աշխարհը փրկվեց Հիտլերի դարչնագույն ախտից։

Հաղթանակից 78 տարի անց սեփական կապիտուլյացիան մոռացած անձը սառնասիրտ, բոլշևիկյան մարտիկ, խիզախ, արկածային կյանքով ապրած, աքսորներ տարած, բանտերում աննկուն պայքարած Ստալինին ներկայացնում է, որպես մի փալաս, հիստերիկ, վախկոտ և կնաբարո կապիտուլյանտի։

Պրահայում հավաքված հայկական համայնքի ներկայացուցիչներին ասվում է հետևյալը, բա թե պատերազմը սկսվելուց հետո, Ստալինը երեք օր բերնաքսիվայր պառկած է եղել և երկիրը ղեկավար չի ունեցել, մինչև նրան ուշքի են բերել ինչ որ գործող անձիք։

Ընդամենը ներկայացնենք իրական պատմությունը։

Առաջնահերթ պետք է հիշատակենք, որ 1923 թվականից սկսած Ստալինի բոլոր հանդիպումների և այցելուների տվյալները րոպե առ րոպե գրանցվել են և այդ գրանցումները ներկայում պահում են ՌԴ նախագահի արխիվում և գաղտնազերծվել են 1990 թվականից հետո։

Ըստ այդ գրանցումների,

1941 թվականի հունիսի 21-ին Ստալինն օրվա ընթացքում հանդիպել է Վորոշիլովի, Բերիայի, Մոլոտովի, Մեխլիսի հետ։

Հանդիպումները շարունակվել են մինչև գիշերվա 5:30-ը:

Հունիսի 22-ին ժամը 16:30-ից սկսած Ստալինի մոտ եղել են Ժուկովը, Մոլոտովը, Վորոշիլովը և այլ ղեկավարներ։

Խորհրդակցությունները շարունակվել են 18:39-ից մինչև գիշերվա 1:24-ը:

Հետագա օրերին Ստալինը սերտ կոնտակտի մեջ է գտնվել ռազմական, կուսակցական, քաղաքական ակտիվի հետ, իրականացրել է չդադարող աշխատանք։

Հիմա մեկն ու մեկը կարո՞ղ է ասել, թե ՀՀ անունից Պրահայում ճամարտակողը, որտեղի՞ց է վերցրել երեք օր բերնաքսիվայր պառկած Ստալինի մասին խայտառակ պնդում դրույթը: Նման զազրելի սուտ իր ժամանակին տարածել է Նիկիտա Խրուշչովը, որը վկայել է, իբրև թե Մինսկ քաղաքի անկումից հետո, Ստալինը մեկուկես օրով հեռացել է դեպի ամառանոց և իբր թէ Բերիային ասել է, որ Լենինը մեզ ժառանգել էր հզոր երկիր, իսկ մենք այն կործանման բերեցինք։

Խրուշչովի հնարած պատմությանը չի կարելի հավատ ընծայել, որովհետև այդ օրերին նա ընդհանրապես Մոսկվայում չի եղել, քանի որ նա ՈՒկրաինայի առաջին քարտուղարն էր և գտնվում էր ռազմաճակատում։

Հետագայում ստախոս Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի դեպրեսիվ վիճակի մասին լսել է ժուկովից, սակայն Մարշալ ժուկովն իր հուշագրության մեջ բացարձակ մերժում է նման խոսքը կամ դեպքը։

Որոշ պատմաբաններ հիշատակում են սակայն, որ 1941 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Ստալինն իսկապես գտնվել է ամառանոցում, որտեղ նրան այցելել են Մալենկովը, ժուկովը, Միկոյանը, Բերիան և այդ այցերի արդյունքում որոշում է կայացվել ստեղծելու պաշտպանության կոմիտե` Ստալինի գլխավորությամբ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ պատերազմի առաջին օրերին Ստալինի վարքի և աշխատանքային առօրյայի մասին։

Իսկ դեպրեսիվ, հիստերիկ, վախկոտ, բերնաքսիվայր թավալ տվող Ստալինի մասին տգիտությանը ի պատասխան հիշեցնենք, որ Մոսկվայից 14 կմ հեռավորության վրա գտնվող ֆաշիստական զորքերի մոտիկությունը չի վախեցրել Ստալինին և նա հրաժարվել է դեպի թիկունք` Կույբիշև էվակուացման առաջարկից։

Որպես վերջաբան կատարեմ մի փոքր ամփոփում։

Պրահայում նորից ապացուցվեց, որ ՀՀ առաջին պաշտոնյան չունի քաղաքագիտական, պատմական, իմացաբանական գիտելիքների պաշար։

Այդ մարդը բացի ամեն ինչից մոռացել էր, որ օրեր անց գնալու է Մոսկվա, որտեղ հանդիպելու է այն ՌԴ ղեկավարին, ով Ստալինի անձի վերաբերյալ ունի ակնհայտ հիացական դիրքորոշում։

Պարզապես` ամոթ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ