ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ադրբեջանը ձգտում է անելանելիության զգացում ստեղծել

Ադրբեջանը ձգտում է անելանելիության զգացում ստեղծել
26.04.2023 | 21:51

Անկախ նրանից, թե ինչ աշխատանքներ է Ադրբեջանն արել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի վրա ու ինչպես է դա ներկայացվում, մենք գիտենք, որ գոյություն ունի ՆՅԱՐԴԵՐԻ ԿՌԻՎ։

Ադրբեջանը ձգտում է ամեն կերպ ԱՆԵԼԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ զգացումներ ստեղծել արցախցիների մոտ, որպեսզի մենք մեզ վերջնական պարտված ու ջախջախված զգանք, իսկ այդպիսի զգացողության դեպքում առաջ է գալիս խուճապն ու փախուստը։

Հասկանում ենք, որ 2020-ի նոյեմբերից հետո Ադրբեջանը շարունակ նորանոր հաջողություններ է գրանցում իր հաշվին։ Դա հաղթողի ավարն է, որին թշնամին լավ է տիրապետում, բայց աշխարհում ոչինչ հավերժ չի՝ ինչպես հաղթանակի ուրախությունը, այնպես էլ պարտության դառնությունը։

Որքան հեռանում ենք 2020-ի պայմանավորված պատերազմից, այնքան աստիճանաբար ուշքի է գալիս հայ ազգը, իսկ որքան մեր ազգը հասկանում է, թե ինչ է եղել ու ինչ խաղ են խաղացել իր գլխին, այնքան ավելի սթափ և ուժեղ է դառնում։

Ադրբեջանը անցակետ է դրել կամրջի մոտ, մեծ շուքով բացել է անցակետը, իր զինվորներին սովորեցրել է խրոխտ ձայնով ինչ-որ բան բարբաջել, հետո՞։

Հետո նույն կերպ, ինչպես մեզ հաջողվում էր շրջանցել Շուշի-Քարինտակ խաչմերուկն ու հասնել Ստեփանակերտ, այնպես էլ կհաջողվի անցնել Աղավնո գետի վրայի կամուրջն ու հասնել Ստեփանակերտ։ Այսպես մենք ու թշնամին նյարդերի կռիվ կտանք, ռուսն էլ կպահի կայուն կառավարելի լարվածությունը, մինչև իր գործերը լավացնի ու այստեղ գործի անցնի։

Այդ ընթացքում մենք էլ կազատվենք թուրքական իշխանության մանկլավիկներից ու կպատրաստվենք նոր պատերազմի։

Սա է, ուրիշ ելք չկա, ուրիշ ելքը Արցախից բացի Սյունիքը, Վարդենիսը, Մարտունին, Ճամբարակը, Ջերմուկը, Արարատը, Տավուշը և հետևաբար ամբողջ Հայաստանը թշնամուն տալն է։ Դա չի լինելու։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ