Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մի օր այս դժբախտությունը, է՛լ ավելի դաժան տեսքով, իրենց դուռն էլ է ծեծելու

Մի օր այս դժբախտությունը, է՛լ ավելի դաժան տեսքով, իրենց դուռն էլ է ծեծելու
17.08.2023 | 13:02

էգոիզմի և ալտրուիզմի միջև բալանսի խախտումը, բնականաբար՝ հօգուտ էգոիզմի, մարդկությանը տանում է անբեկանելի կործանման։ Մրցավազքի մեջ յուրաքանչյուրը գլխավորապես հետապնդում է ոչ թե համընդհանուր, այլ սոսկ անձնական շահեր, որոնք երբեմն պարզապես հարմարեցվում են առնվազն ազգային կամ նեղ խմբակային շահերի հետ, որպեսզի ստվերվեն իրենց անձնական ձգտումները, այդ թվում՝ սին փառասիրությունը։

Սա երկար չի կարող շարունակվել, կա՛մ անարգել ագրեսիվ նկրտումները, կա՛մ արդեն նույնիսկ կեղծ համարվող էկոլոգիական աղետները, այդ թվում՝ գլոբալ ջերմացումները, իրենց շատ շուտով զգալ կտան։ Յուրաքանչյուր բռնապետի ու բացառապես իրեն սպասարկող և դարձյալ էգոիզմի զոհ սահմանափակ մտածող անթիվ չինովնիկների թվում է, թե աշխարհը սահմանափակված է սոսկ իրենց շեֆի փառասիրությանը հագուրդ տալու և այդ ամենի ստվերում իրենց անձի հարմարավետության շրջանագծով։

Հ.Գ. Արցախի նկատմամբ Ադրբեջանի անասելի հակամարդկային և այդ համատեքստում միջազգային կոչված կառույցների տմարդի կեցվածքը, ցավոք, նաև մեր հայրենակիցների խրախճանքների ու Արցախի հանձնումը ստանդարտ փաստարկներով հիմնավորողների հոգեբանական ակունքները հենց վերը ասվածում պետք է փնտրել։ Մի օր այս դժբախտությունը, է՛լ ավելի դաժան տեսքով, իրենց դուռն էլ է ծեծելու, և կապ չունի, որ իրենք թքած ունեն անգամ իրենց սեփական սերնդի վրա (մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ). այդպես են դաստիարակվել:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4456

Մեկնաբանություններ