-
17.09.2013|
14:37
«ԴիջիԹեք Էքսպո 2013» համաժողովն այս տարի տեխնոլոգիական հանրությանը կհամախմբի հոկտեմբերի 4-6-ը «Երևան էքսպո» կենտրոնում:
-
17.09.2013|
13:34
«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական ամենամյա մրցույթին այս տարի մասնակցում է շուրջ 50 երկիր: 2012 և 2013 թվականներին այն, որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ, գրանցվել է Գինեսի գրքում: Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350 000-ը։
-
15.09.2013|
14:08
«Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթը անցկացվում է ամեն տարի` սեպտեմբերին: 2012 և 2013 թվակններին մրցույթը գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենամեծ լուսանկարչական մրցույթ։
-
14.09.2013|
11:12
Կամավորները, ովքեր հայտ են ներկայացրել «Mars One» ծրագրին, երազում են նվաճել Կարմիր մոլորակը: Կազմակերպիչներից մեկի խոսքով, ծրագրի նպատակն այն է, որ մինչև 2023 թվականը դեպի Մարս ուղևորվեն շուրջ 40 մարդ: Ճանապարհորդության համար կվճարեն ծրագրի հովանավորները:
-
09.09.2013|
11:50
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ՙՎարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում՚խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։
-
05.09.2013|
15:12
«ԴիջիԹեք Էքսպո 2013» համաժողովն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում: Այն կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը։
-
19.07.2013|
15:46
Հուլիսի 20-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամում տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման առաջնության երկրորդ մրցութային փուլը: Առաջնությանն այս պահին մասնակցում է 17 թիմ, որոնք մրցում են լավագույն համակարգչային կամ բջջային խաղի հեղինակը ճանաչվելու համար: Առաջնությանը պարբերաբար միանում են նոր թիմեր, քանի որ առաջնության գրանցումը դեռևս բաց է, և ցանկացողները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց խաղը մինչև սեպտեմբերի 30-ը: Վաղօրոք գրանցվողները հնարավորություն կունենան պարբերաբար հանդիպել ժյուրիի մրցույթի ժյուրիի անդամների հետ և ստանալ խորհուրդներ խաղերի հետագա զարգացման վերաբերյալ:
-
10.07.2013|
11:12
Ամերիկյան Microsoft ընկերությունը հուլիսի 11-ին կներկայացնի իր ղեկավար անձնակազմի լայնածավալ վերակառուցման ծրագիրը։ Այն կոչված է վեբ ծառայությունների և բջջային սարքերի շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը։ Ըստ լուրերի՝ փոփոխություններն առնչվելու են առանցքային ուղղությունների մենեջերներին և միջին դասի ղեկավարներին։
-
22.06.2013|
19:09
Հունիսի 21-ին մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
-
21.06.2013|
15:32
«Մեդիա պլանավորում» հասկացությունն ի հայտ է եկել Ամերիկայում, 60-ական թվականներին, լրագրող Ռոջեր Բարտոնի շնորհիվ, ով անցկացրել է մի շարք հետազոտություններ` նպատակ ունենալով բացահայտել տարբեր ընկերությունների կողմից իրականացվող գովազդային արշավների արդյունավետության բարձրացման եղանակները: