-
23.06.2012|
12:30
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել է ստորագրել Եվրոպական կայունացման մեխանիզմի ձևավորման և ԵՄ-ում բյուջետային կարգապահության խստացման պայմանագրերը, որ իշխող կոալիցիան դժվարությամբ համաձայնեցրել էր ընդդիմության հետ` հույս ունենալով, որ Բունդեստագը արդեն հունիսի 29-ին կվավերացնի` գրում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը:
-
23.06.2012|
12:24
Ադրբեջանը և Թուրքիան ծրագրում են հունիսի 26-ին միջպետական համաձայնագիր ստորագրել Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի վերաբերյալ: «Աշխատանքը հասել է եզրափակիչ փուլին: Միջպետական համաձայնագիրը կստորագրվի եկող շաբաթ, Ստամբուլում»,- Reuters գործակալությանը փոխանցել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան` անունը չհրապարակելու պայմանով:
-
23.06.2012|
12:15
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Դենիս Ռոսը հայտարարել է, որ վեցնյակի երկրները ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենան Իրանի հետ հերթական անհաջող բանակցությունների նկատմամբ: Նա կանխավ ենթադրում էր, որ մոսկովյան հանդիպումն արդյունքներ չի գրանցելու:
-
22.06.2012|
16:44
«Ռուսաստանը հետևողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում: Իհարկե, մենք թշնամիներ չենք և չենք պատերազմում միմյանց հետ: Դա «սառը պատերազմ» չէ, բայց Ռուսաստանը մեր աշխարհաքաղաքական հակառակորդն է»-, ասել է Միթ Ռոմնին:
-
22.06.2012|
16:34
Հունիսի 25-29-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը:
-
22.06.2012|
16:25
«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով փարիզյան հանդիպումը: Ռուսական կողմը դրական է վերաբերվում նման հանդիպումներին քաղաքական երկխոսության շարունակման տեսակետից»:
-
21.06.2012|
15:51
Չինաստանն էականորեն կրճատել է իրանական նավթի ներմուծումը: Այդպիսով Չինաստանը կարող է խուսափել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք ուժի մեջ կմտնեն հունիսի 28-ին: «Չինաստանը դանդաղ, սակայն վստահորեն իրականացնում է անհրաժեշտ գործողություններ»,- չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը:
-
21.06.2012|
15:40
Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
-
21.06.2012|
15:25
Ֆրանսիայի կառավարությունը բյուջետային միջոցները խնայելու նպատակով նախարարություններում կրճատումներ անելու որոշում է ընդունել:
-
21.06.2012|
12:54
Ադրբեջանում հունիսի 12-ին ընդունված օրենքով երկրի նախագահն ու նրա կինը չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել նախագահի պաշտոնաթողությունից հետո. նրանց ցմահ անձեռնմխելիության կարգավիճակ է տրվում: