Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Զախարովան հիշեցրեց, թե այն ինչն է, որ խանգարում է վատ պարողին

Զախարովան հիշեցրեց, թե այն ինչն է, որ խանգարում է վատ պարողին
06.09.2023 | 14:46

ՈՒժեղ պետական գործիչ Սիմոնյան Ալենն իր պարտքը համարեց միանալ Ռուսաստանին մեղադրանքներ առաջադրելու համազգային կամպանիային և՞… արժանացավ Մարիա Զախարովայի ուշադրությանը:

Այսպես, Նոր Հայաստանի պառլամենտի խոսնակն ասում է, որ Լաչինը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, անկախ ամեն ինչից:

Սուտ է ասում Սիմոնյան Ալենը: Լաչինը չէր կարող գտնվել Ռուսաստանի հսկողության տակ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով. Լաչինի մի փոքր մասում ռուս խաղաղապահները պիտի ապահովեին անվտանգությունը, մարդկանց և բեռների անվտանգ փոխադրումը:

Ինչու՞:

Որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ ԼԱՉԻՆԸ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ, ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԷԻՆ:

Մինսկի խմբի բոլոր անդամները նույնպես ընդունում էին, որ դրանք վիճելի տարածքներ են, հակառակ դեպքում կիմաստազրկվեր և բանակացային գորխընթացը, և հենց Մինսկի խումբը:

Ի վերջո, եթե վիճելի բան չկա այդ տարածքներում, տարածքի պատկանելությունը հստակ է, Հայաստանն էլ ճանաչում է տարածքի տիրոջ իրավունքները, ի՞նչ վիճելիության մասին կարող է խոսք լինել: Իսկ եթե տարածքը վիճելի չէ, ամեն բան հստակ է, ապա ո՞նց և ո՞ր իրավունքով ինչ-որ երրորդ երկրի ուժեր պիտի վերահսկեն այդ տարածքը՝ խախտելով տվյալ երկրի սուվերենությունը:

ՌԴ պաշտոնյաներն իրավացի են՝ սրանց վրա բարդելով Արցախի այսօրվա ճգնաժամը, սակայն չեն կարող բացահայտ խոսել այս մասին: Եթե Զախարովան ասի այն, ինչ նոր ես ասացի, ապա Բաքվից անմիջապես հետևյալը կհնչի. ի՞նչ գործ ունեք դուք մեր սուվերեն տարածքում, որն այլևս վիճելի չէ Հայաստանի շնորհիվ: Այլ կերպ ասած, ժողվարչապետ Փաշինյանն Արցախը զրկեց վիճելի տարածքի կարգավիճակից և բոլորին, այդ թվում արցախցիներին, դրեց ամենահիմար և բարդ իրավիճակում:

Եվ ահա այս ֆոնին, երբ ամենքին ամեն ինչ պարզ է, ուժեղ պետական գործիչ Սիմոնյան Ալենն ասում է, թե, իբր, ամեն դեպքում ռուսները պարտավոր են հսկողության տակ պահել Լաչինը:

Դե՛, Մարիա Զախարովան էլ Սիմոնյան Ալեն չէ՝ նախ, խելք ունի, երկրորդ՝ գրանտակեր գործակալ չէ: Եվ հիշեցրեց, թե այն ինչն է, որ խանգարում է վատ պարողին, և սրանց հայտարարությունները անվանեց բռիություն:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2855

Մեկնաբանություններ