Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Դուք, առհասարակ, ադեկվա՞տ եք

    05.06.2013| 14:01
    Ես մի բան չեմ կարողանում հասկանալ: Երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված ողբերգական միջադեպի մասին հայտնի դարձավ, բոլորը միաբերան սկսեցին գոռալ վերջինիս պաշտոնանկ անելու և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, քանի որ լկտի և անօրինական բան է տեղի ունեցել: Լավ, էսքանը հասկացանք, համամիտ եմ:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Մի օր կանգնելու ենք պետության փլատակների առաջ

    05.06.2013| 00:43
    Այս թոհուբոհի մեջ մի բան հստակ հասկացա. ձեռքը թափ տալն ու անցնելը, լռելն ու գլխիկոր քայլելը, առանց հետ նայելու գնալը, անտարբեր հայացքը խոսում է մի բանի մասին, որ այս ամենը դեմարշ է հասարակության կողմից պետության դեմ, ավելի ճիշտ՝ պետական համակարգի դեմ:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ հենց իրենք պիտի փոխվեն

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ուզում են փոխել ուրիշներին, մինչդեռ հենց իրենք պիտի փոխվեն

    03.06.2013| 15:04
    Իշխանության համար ժամանակի հետադարձ հաշվարկը սկսվել է: Մեր ընդհանուր գահավիժումը կասեցնելու, այս հուսահատ իրավիճակում բեկում մտցնելու համար այն ընդամենը մի քանի ամիս ունի: Մեզ բաժին հասնող ամեն մի վատ նորություն կապվում է կոնկրետ պաշտոնյաների անվան հետ, նույնականացվում է նրանց հետ, ու խորանում է համընդհանուր համոզմունքը, որ հենց իրենք են մեր բոլոր դժբախտությունները նպատակաուղղված կերպով ծնող, բազմացնող համազգային չարիքը:
  • Վաչագան Ա.ՍԱՐԳՍՅԱՆ. Ընդդիմություն և իշխանություն

    Վաչագան Ա.ՍԱՐԳՍՅԱՆ. Ընդդիմություն և իշխանություն

    02.06.2013| 13:05
    Վերջերս քաղաքական գործիչներից ոմանք իրենց խոսքի մեջ որպես ընդդիմություն բառի հականիշ սկսեցին գործածել դիմություն ձևը: Այսպիսի բառ չկա հայերենում և, եթե նույնիսկ լիներ էլ, ապա երբեք չէր լինի ընդդիմություն բառի հականիշը, ինչպես որ դիմադիր-ը ընդդիմադիր-ի հականիշը չէ, այլ հոմանիշն է, նույնիսկ՝ նույնանիշը:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մեզ ցածր գնով գազ վաճառի

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ինչո՞ւ պիտի Ռուսաստանը մեզ ցածր գնով գազ վաճառի

    01.06.2013| 00:06
    Ամեն օր մի բան գցում են եթեր՝ գազի հարցը առժամանակ շղարշելու համար: Այնինչ գազի հարցը սոսկ միայն գների բարձրացման հարցը չէ: Այն այսօր դառնում է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վերանայման առարկա: Ես դեմ եմ, որ Ռուսաստանը Հայաստանին գազ վաճառի դրա միջազգային գնից ցածր գնով եւ ընդհանրապես որեւէ զիջում կատարի առեւտրային, տնտեսական եւ այլ հարաբերություններում:
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Աբսուրդի այս թատրոնում բոլորը դերասան են

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Աբսուրդի այս թատրոնում բոլորը դերասան են

    31.05.2013| 12:36
    Մարդիկ ի ծնե դերասան են, տաղանդավոր դերասան: Կյանքը տոթակեզ, փոշոտ, փշոտ ու հաճախ ձանձրալի ոլորաններով ձգվող երկար ու ձիգ ճանապարհ է` հաճախ հոգնեցնող, մեկ-մեկ հետաքրքիր, երբեմն զզվելի, մեկ-մեկ նաև երջանիկ:
  • Երան ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ. Ի վնաս եւ ի հաշիւ կեանքը արժեւորող որակի

    Երան ԿՈՒՅՈՒՄՋՅԱՆ. Ի վնաս եւ ի հաշիւ կեանքը արժեւորող որակի

    30.05.2013| 21:19
    Ձեւի եւ ձեւականութեան մեր ժամանակներուն, մարդ էակը այնքան կարօտը ունի խորքային ճշմարիտ խօսքի, որ արտայայտէ իրա՛ւ ապրումներ, անկեղծ զգացումներ, ինքնատիպ մտքեր:
  • Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Ովքեր վտանգել են իրենց կյանքը

    Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Ովքեր վտանգել են իրենց կյանքը

    29.05.2013| 23:55
    Առաջարկում եմ օրենսդրորեն Արցախյան ազատամարտի ռազմական գործողությունների մասնակիցներին ազատել հողի և անշարժ գույքի (մասնավորապես՝ տուն և բնակարան) տարեկան հարկերից:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փոքր ազգի շովինիզմից ավելի ծիծաղելի բան դժվար է գտնել

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Փոքր ազգի շովինիզմից ավելի ծիծաղելի բան դժվար է գտնել

    28.05.2013| 23:13
    Մենք ստրկամիտ ենք, և դա դրսևորվում է այլոց հանդեպ մեր կողմից տածած և՛ սիրո, և՛ ատելության մեջ: Միևնույն ջերմեռանդությամբ կարող ենք թե՛ ստորաքարշորեն քծնել ու հավերժ ծառայելու խոստումներ տալ, թե՛ ինքնամոռաց կերպով փնովել ու կոխկրտել նրան, ում բառացիորեն երեկ հավերժ սիրո ու հավատարմության անկեղծագույն խոստումներ էինք տալիս: Այսօր ուրանում ենք այն, ինչը դեռ երեկ կյանքից ավելի թանկ էինք հռչակում:
  • Նաիրա ԱՂՎԱՆՅԱՆ. Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան

    Նաիրա ԱՂՎԱՆՅԱՆ. Անգամ ամենափոքր օգնությունը կարող է կյանք տալ իմ երիտասարդ աղջկան

    28.05.2013| 17:06
    2011 թ. հոկտեմբերի 7-ին 20-ամյա ՍԱԹԵՆԻԿ ՄԻՐԶՈՅԱՆԸ տարել է քթի միջնապատի վիրահատություն Էրեբունի բժկական կենտրոնում: Մինչ վիրահատությունը Սաթենիկը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, բայց վիրահատությունից անմիջապես հետո ընկել է կոմայի մեջ՝ այդ վիճակում մնալով 6 ամիս: