ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դևերի քշում

Դևերի քշում
04.05.2024 | 08:54

Համաշխարհային կրոնների գործունեության մի հետաքրքիր բաժին է դևերի քշում կոչված արարողակարգ ը։
Քրիստոնյաները վստահ են, որ առաջին էկզորցիստը (դև քշողը) եղել է Հիսուս Քրիստոսը։ Նա բժշկեց հիվանդին, և դևերը, որոնք դուրս էին եկել հարստահարվածից, մտան խոզերի բոլուկի մեջ և սպանեցին նրանց, և դրանից հետո դևերի իշխանությունը դադարեց մարդկանց վրա: Դեպքը նշված է Աստվածաշնչում:
Անկախ նրանից, թե ինչ կրոնի մասին է խոսքը, երկար ժամանակ ցանկացած անբացատրելի և ոչ տեղին վարքագիծը ընկալվում էր որպես սարսափելի, այլաշխարհիկ և վտանգավոր մի բան:Մոլորակի տարբեր մասերում « դիվոտած տիրապետումն» ուներ գրեթե նույն նշաններն ու ախտանիշները:
«Տիրվածները» կարող էին կորցնել վերահսկողությունը մարմնի վրա՝ ի հայտ էին գալիս տիկեր, ցնցումներ, նոպաներ, այլակերպումներ, և նույնիսկ ձայնի փոփոխություն:
«Չար ոգու» հարձակման տակ գտնվող անձը սկսում էր օգտագործել պիղծ արտահայտություններ, հայհոյել, զայրանալ, ագրեսիվ լինել և իրեն լիովին անպատշաճ պահել։
Իսկ ինչպե՞ս էին դիվոտածին խելքի բերում:
Մինչ արտաքսելը բռնվածը պետք է ծոմ պահի։ Արարողության օրը հիվանդի վրա խաչ են դնում, այնուհետև քահանան սուրբ ջրով ցողում է և խունկով թխում։ Սրանից հետո սկսվում է ծեսի հիմնական մասը՝ աղոթքների ընթերցումը։
Քահանան կարող է կարդալ տարբեր աղոթքներ՝ «Հայր մեր», «Աղոթք դիվային մեքենայությունների դեմ», «Աղոթք Սուրբ Հոգուն» և այլն։ Կարծում եմ` հայ առաքելական սուրբ եկեղեցու գրկում կգտնվեն բարեպաշտ հոգևորականներ, որոնք կառավարության շենքում թաքնված դիվոտածին խելքի բերելու ծեսը գլխի կբերեն` ի շահ մեր հայրենիքի և դիվոտածի առողջության։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ