ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ղզլբաշի շունչը

Ղզլբաշի շունչը
21.03.2024 | 19:33

«Որդեկորույս» Հայաստանը ևս դանդաղ մահանում է:

Հայերի անզոր և աշխարհի ծաղրալից հայացքների ներքո:

Հայաստանի մահվանը զուգընթաց ծնվում է մի նոր «երկիր»:

Հայաստանը մահանում է մի պարզ պատճառով՝ հայերն այդտեղ փոքրամասնություն են կազմում, իսկ որոշում կայացնող մեծամասնությունը կազմում են «էրմենի»-ները, որոնք հայ ազգի հետ ընդհանրություն ունեն այնքանով, ինչքանով մոնղոլները չինացիների հետ:

Հայաստանի մահանալուն զուգընթաց ծնվող «երկիրը» կկոչվի Էրմենիստան: Այն այդպես կհնչի աշխարհի բոլոր լեզուներով, այդ թվում հայոց լեզվով:

«Էրմենի»-ները այժմ կեղծ քրիստոնյաներ են կամ անհավատներ, որոնք Էրմենիստանի գոյության մի 5-10 տարիների ընթացքում կամովին կամ պարտադրանքով կընդունեն մահմեդականություն՝ սուննի ուղղվածության, և երկիրն այդ պաշտոնապես կհամարվի մահմեդական:

Այս պատկերն ամբողջական տեսքի չգալու մի փոքրիկ հույս, այնուամենայնիվ, կա, եթե ռուսներն ուզենան տեր կանգնել 1828 թ. «Թուրքմենչայի պայմանագրով» իրենց հավերժ տիրապետությանը հանձնված տարածքներին:

Այդ դեպքում Հայաստանը չի մահանա, այլ կգամվի «հաշմանդամության սայլակին», Էրմենիստանի ծնունդը «կվիժեցվի» և տարածքը կշարունակի կոչվել ՀԱՅԱՍՏԱՆ՝ հայոց լեզվով և ԱՐՄԵՆԻԱ` մնացած լեզուներով:

Ինչ խոսք, Հայ ազգի համար «հաշմանդամության սայլակին» գամված և պաշտոնապես Քրիստոնեական համարվելիք ՀԱՅԱՍՏԱՆԸ ամեն դեպքում գերադասելի է Էրմենիստանից և մնում է հուսալ, որ 200 տարի անց, կրկին «ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը կմտնի ու ղզլբաշի անիծած չար շունչը մեր երկրիցը կհալածի» ու մի նորօրյա Աբովյան կգրի. «Օրհնվի՛ էն սհաթը»…

Սա է դաժան իրականությունը, իսկ պսպղուն փաթեթավորմամբ գայթակղիչ ձևակերպումները՝ «ժողովրդավարություն, խաղաղության խաչմերուկ, եվրամիության թեկնածություն, Ֆրանսիայի բարեկամություն, «ֆլան, ֆստան», Էրմենիստանի ծնունդը հաջողությամբ գլուխ բերելուն ուղղված սրբապիղծ կապիկություն է...

Ընդամենը և միայն :

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ