ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանի վարչապետ կոչվող անձը ՀՀ քաղաքացիներին զրկում է կյանքի ու սեփականության իրավունքից

Հայաստանի վարչապետ կոչվող անձը ՀՀ քաղաքացիներին զրկում է կյանքի ու սեփականության իրավունքից
20.03.2024 | 14:40

Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը։

Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել, միջազգային հանրությանը ցույց տալով, որ.

1. Հայաստանի ղեկավարը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական:

2. Հայաստանի ղեկավարը չի վերահսկում իրավիճակը, և երկրի բնակիչները նրան չեն ենթարկվում, ուրեմն, Ադրբեջանին մնում է ուժ գործադրել, և դա օրինական է համարել Հայաստանի ղեկավարը:

3. Այն անձինք, ովքեր ինքնապաշտպանություն կկազմակերպեն, ապստամբներ են, չեն վերահսկվում օրինական իշխանության կողմից, և նրանց հանդեպ արտաքին ուժ կիրառելն իրավաչափ է:

Արդյունքում՝ Հայաստանի վարչապետ կոչվող անձը ոչ միայն տարածքներ է հանձնում, այլև՝ այդ տարածքների բնակիչներին, որոնց թշնամին կարող է պատանդ վերցնել կամ լիկվիդացնել: Փաստորեն, այդ անձը ՀՀ քաղաքացիներին կյանքի ու սեփականության իրավունքից զրկում է:

Այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական, և նա հայտարարվի օրենքից դուրս:

Օրենքից դուրս է նաև ԱԺ մեծամասնության ֆրակցիան, այսինքն՝ ողջ ԱԺ-ն, իսկ եթե նման անօրինական խորհրդարանի մյուս ֆրակցիաները վայր չեն դնում մանդատները, դա նշանակում է, որ ՀՀ, այսպես կոչված, ղեկավարին և նրա խորհրդարանը, նրանց քաղաքականությունը համարում են սահմանադրությանը համապատասխան և կիսում են պատասխանատվությունը:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ