ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքական ֆալստարտ

Քաղաքական ֆալստարտ
16.03.2024 | 09:25

Ակնհայտ է, որ քաղաքականությունն ամեն մեկի գործը չի, ոչ էլ՝ խելքի ու փորձի, կառավարման հմտության հարց է:

Ցավոք, 2018-ից իշխանության բերվածների նշաձողի աղետալի ցածր ու անորակ մակարդակը գայթակղություն առաջացրեց շատերի մոտ ու՝ ինչ-որ առումով տրամաբանական, որ հարցադրում արվի, թե բա՝ «մե՞նք ինչով ենք իրենցից վատ, հակառակը, եթե իրենք կարող են, ապա մենք էլ ենք կարող»:

Կյանքը ցույց տվեց՝ ով ով է. ավելին՝ հայկական քաղաքական ու գեոպոլիտիկ կոնյուկտուրայի մասին բացարձակ, հատվածային կամ առավելապես ինֆանտիլ պատկերացում ունեցողները սկսեցին քաղաքական ֆալստարտերի արշավը՝ գերագնահատելով իրենց ու թերագնահատելով դիմացիններին:

Նիկոլը հիմար չի. հետո հասկացան, որ նիկոլից առավել նիկոլ չեն կարող լինել, քանի որ նախ՝ չեն կարող, երկրորդը՝ կեղծ կլինի, իսկ հասարակությունը զզվել է էդ ամենից:

Պետք էր ստեղծագործ, ոչ գծային մոտեցում և ամենակարևորը՝ լիարժեք իրական ցանկություն, բայց ոչ առաջինը կար, ոչ՝ առավել ևս, երկրորդը:

Ինչևէ:

Ես սա շատ չեզոք եմ գրում, մի տեսակ անցած էտապ է, էն, որ շատ վաղուց հավես էլ չկա, ամենը շատ վաղուց էր պարզ, ու բան չի փոխվել առնվազն՝ էդ մասով:

Ցանկացած քաղաքական ուժի որակը կախված է նրանից, թե ում հետ է նա ինքն իրեն համեմատում: Մի տեսակ նաև դա նրանց իրական ինքնագնահատականն է:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ